Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Պապոնց՝ պապիկ-տատիկի տունը մեր ամենասիրելի վայրն է։ Նոյեմբերյանցիները «Պապոնց տուն» են անվանում նաև իրենց սիրելի սոցիալ-կրթական կենտրոնը, որովհետև սիրում են հարազատ պապիկ-տատիկի տան նման։

Այս կենտրոնի կառուցումը մարդու արժանապատվության մասին է։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաների համար արժանապատիվ պայմաններ ստեղծված լինեն, և նրանք նյութական բարիքին վերաբերվեն որպես սովորական երևույթի։

«Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը Նոյեմբերյանում գործում է 2015թ-ից։ Կենտրոնը գործում էր 20-րդ դարի սկզբին կառուցված խարխուլ շինությունում։ Նոր կառույցի շինարարությունը սկսվեց 2019թ-ի դեմտեմբեր ամսին։

Նոր շինության կառուցումը հնարավոր դարձավ մեծապես ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներդրման շնորհիվ։

Կենտրոնը կծառայի Նոյեմբերյանի և հարակից գյուղերի 200 երեխաների, հատկապես, զանազան պատճառներով խոցելի դարձած ընտանիքներից։ Կոնտրոնում գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, ազգային ու եկեղեցական երգի, անգլերենի դասընթացներ։ Կենտրոնում կգործի նաև Տավուշի թեմի «ՏաՈւժ-Նոյեմբերյան» դպրոցը։

Ընթացքդ բարի՛, Պապոնց տուն:

« of 2 »

Translate »