Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում

Տավուշի թեմի «ՏաՀույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը:

Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական մասերից` նկարչական մրցույթ-ցուցահանդես «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ:

Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով: Ծրագիրն իրականացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։

Translate »