Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատմական իրադարձություն․ 100-ամյա լռությունից հետո Արճիս գյուղում կրկին Սուրբ Պատարագի աղոթքները լսվեցին

Տավուշի Արճիս գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։

Խորհրդային շրջանում վերածվել է մանկապարտեզի, հետագայում՝ հայտնվել գրեթե գերության մեջ մեր սեփական պետության մեջ, քանի որ եկեղեցու շուրջը գտնվող հողատարածքները սեփականաշնորհվել էին և եկեղեցի գնալու ճանապարհ չկար։Փառք Տիրոջը, որ կարողացանք ճանապարհ բացել դեպի եկեղեցի, և գրեթե մեկ դար Պատարագի կարոտ ամբողջ Արճիսը մասնակցեց այս սուրբ խորհրդին։

Աստծո կամոք կվերականգնենք մեր եկեղեցին և հոգևոր կյանքն այս համայնքում։

Քար առ քար, հոգի առ հոգի պետք է կառուցենք մեր տունը։

Translate »