Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏԻ 800-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, այս տարի տոնում ենք 1222թ-ին Հայաստանի սրտում հիմնված, իսկ այսօր ՀՀ սահմանագլխին՝ թշնամուց ընդամենը 100մ հեռավորության վրա գտնվող Խորանաշատի վանքը։

Մեր թեմում Բագրատ Սրբազանի օրհնությամբ մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Մայիս ամսին ասացինք, որ Խորանաշատի 800-ամյակի միջացոռումներ են լինելու ամբողջ տարվա ընթացքում։ Հուլիսի 29-31-ին միջոցառումները շարունակվեցին համերգներով և ամփոփվեցին Սուրբ Պատարագով։

Պատարագ մատուցեց Խորանաշատի հայացքի ներքո՝ Չինարի գյուղում ծնված Տեր Արամ քահանա Միրզոյանը։

Translate »