Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՕՋԱԽ ԲԱՑՎԵՑ

Հոկտեմբերի 14-ին սահմանապահ Ոսկեպար գյուղում հերթական կիրակնօրյա դպրոցը բացվեց։

Կիրակնօրյա դպրոցի ոսկեպարցի սաների համար սա իսկական տոն էր․ դասասենյակում մի խումբ լուսավոր մանուկներ էին հավաքվել՝ իրենց ելույթներով դպրոցի բացումն ազդարարելու ու հյուրերին ողջունելու։ Փոքրիկ միջոցառման ավարտից հետո Տավուշի թեմի առաջնոր Բագրատ Սրբազանը երեխաների հետ զրուցեց մեր Թարգմանիչ հայրերի ու Թարգմանչաց տոնի խորհրդի մասին՝ նշելով, որ այս տարածքներով Մեսրոպ Մաշտոցն է անցել, և այս փոքրիկ օջախի օրհնության օրն էլ պատահականորեն չի համընկել տոնի հետ․

«Ուրախ ենք, որ սահմանագծի շատ կարևոր այս խրամատում այսպիսի ձեռնարկ է տեղի ունենում։ Մեր նպատակն է, որ դուք լիուլի հոգևոր կրթություն ստանաք ու մեր ինքնությանը՝ հայությանը շատ հարազատ ու մոտ ապրեք»։

22519405_1719171438392788_8357278232531079119_n
« of 13 »

Translate »