Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սկսեցի՜նք «Բարև, ես եմ» ծրագիրը

«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։

📍 Օրն սկսեցինք Բագրատ Սրբազանի հետ զրույցով

📍 ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը խոսեց դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին

📍 Հանդիպեցինք ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

📍 Տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանը ոգևորեց մեզ իր խոսքով

📍 Խաղերի միջոցով ավելի լավ ճանաչեցինք իրար, ճաշեցինք միասին և մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը։

Ծրագրի շրջանակներում մեր ակտիվ երիտասարդները պարբերաբար կհավաքվեն և միասին հոգևոր-կրթական հագեցած օրեր կունենան թեմի մյուս համայնքներում ևս։

Translate »