Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Ծննդյան ավետիսը հասավ սահմանապահ Կոթի

Հունվարի 7-ին Տավուշի Կոթի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց մարդկանց: Ներկա էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար պարոն Կարեն Աբազյանը: Ջրօրհնեքի խաչքավորը Կոթի գյուղի գյուղապետ պարոն Ֆելիքս Մելիքյանն էր, ով երկար տարիներ ծառայել է սեփական ժողովրդին և մտահոգվել սեփական գյուղի բարգավաճման համար:

Սահմանամերձ գյուղերը պետության կողմից «հերոս բնակավայր» կոչում են ստացել: Կոթին Հայաստանի Հանրապետության հերոս գյուղերից է, գյուղն անխախտ է պահում հայրենի սահմանները, պատվով դուրս է գալիս պատերազմական բոլոր փորձություններից:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանն օրհնեց Կոթեցի այն տղաներին, ովքեր շուտով համալրելու են Հայկական բանակի շարքերը: Նրանց բաժանվեցին օրհնված խաչքեր:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում Կոթեցի այն 13 ուսանողների հետ, ովքեր Տավուշի թեմի միջոցով կրթաթոշակ են ստանում՝ «Վարդան և Լիզ Թորոսյան» հիմնադրամի հովանավորությամբ:

Translate »