Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ. ՎԱՐԱԳԱՎԱՆ

Այս օրերին ՏաՀույսում անդադար հնչում է Սուրբ Ծննդյան Ավետիսը և մանուկների շուրթերից ամեն օր հարյուրավոր աղոթքներ են վեր առաքվում․ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների սաները շարունակում են տոնել Սուրբ Ծնունդը։

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Վարագավանքի սիրառատ հովանու ներքո՝ Վարագավան համայնքում համախմբվել էին Վերին Ծաղկավանի, Վարագավանի և սահմանապահ Պառավաքարի կիրակնօրյա դպրոցների սաները։

Ներկա էին Տավուշի թմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կիրակնօրյաների ուսուցիչները, մանուկների ծնողները, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի հոգևո հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը։

Իրենց ելույթների ավարտին երեխաները նաև Սուրբ Ծննդյան նվերներ ստացան, որոնք նվիրաբերվել են ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների կողմից։

Նշենք, որ Վարագավանի միջոցառմանը մասնակցում էին շուրջ 150 մանուկներ, իսկ Բերդի ողջ տարածաշրջանում կիրակնօրյայի սաների թիվը հասնում է 700-ի։

Translate »