Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇԵՑԻ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համեստ, ուրախ, ինտերակտիվ միջոցառում էինք կազմակերպել մեր սիրելի ընտանիքների երեխաների համար։ Բագրատ Սրբազանից պատգամ ենք ստացել՝ միշտ ուշադրության կենտրոնում պահել սխրանք գործած մեր հայրերի ու եղբայրների ընտանիքները՝ պարզ ողջույն տալ, որպիսությունը հարցնել։

Այս չքնաղ միջոցառմանը մասնակցեցին «ՀԱՏԻԿ» բենդը, «ՇՈՒՇԻԿԻ» բենդը, հումորիստ Արթուր Մուսայելյանը, բլոգեր Հրանտ Ղազումյանը։ Միջոցառումը «վարեց» Տեր Աբել քահանա Քարտաշյանը:

Այսօր մեր կյանքը լի է վիշտերով, անորոշություններով, արժեքների փոփոխություններով, սակայն Սուրբ Ծննդյան ավետիսը, ուրախությունը բոլորին, մանավանդ մեր մանուկներին հասցնելը բոլորիս առաքելությունն է։

«Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14)

Աստծո օգնությամբ և մեր ջանքով թող հաղթանակած խաղաղություն լինի մեր երկրում։

« of 2 »

Translate »