Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ

Ավետի՜ս

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ,

Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի,

Մեզ և ձեզ մե՜ծ ավետիս։

Հունվարի 6-ին Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը:

Քրիստոս Հոդանան գետում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, այդ պահին երկնքից հնչեց ձայնը. «Սա է իմ սիրելի որդին, որ ունի իմ ողջ բարեհաճությունը»: Հենց այս սուրբգրային դրվագն ենք անվանում Երկրորդ Աստվածհայտնություն:

Հունվարի 6-ին` Պատարագի ավարտին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը, իսկ խաչը ջրի մեջ իջեցնելը՝ Քրիստոսի մտնելը Հորդանան գետ:

Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Եկեղեցու հայրերի հաստատած կանոնների համաձայն` Ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր` խաչքավոր: Ջրօրհնեքից հետո խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է իր տուն:

Խաչքավոր ընտրվում են եկեղեցու համայնքից: Ընտրվում է այն անձը, ով աչքի է ընկել համայնքի կյամքում իր ավանդով, նախանձախնդրությամբ:

Խաչքավորը ներկայացնում է Հովհաննես Մկրտչի խորհուրդը:

« of 2 »

Translate »