Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագա Սուրբ Խաչի մասունքը հասավ իր տուն՝ Նոր Վարագավանք

Այսօր Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի իր տուն՝ Նոր Վարագավանք։ Երեկոյան մասունքը հասավ Բերդ քաղաք, որտեղ անդաստան կատարվեց՝ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը։

Այնուհետև հանդիսավոր թափորը մասունքն ուղեկցեվ Նոր Վարագավանք, որտեղ Հանգստյան ժամերգություն կատարվեց։27.09.2020թ-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Առավոտյան ժամը 10:00-ին Պատարագ կմատուցվի Նոր Վարագավանքում։

․․․2004 թվականից Վարագա Սուրբ Խաչի Տոնը հռչակված է Նոր Վարագավանքի ուխտի օր․ ամեն տարի այս օրը Տավուշ է բերվում նաև Վարագա Սուրբ Խաչի մասունքը՝ որպես վերադարձ իր հայրենի տուն։

Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։

Տերունական Խաչափայտի մասունքը յուրաքանչյուր տարի երկու օրով վերադառնում է Տավուշ աշխարհ, հանգրվանում իր տանը՝ Նոր Վարագավանքում։

Translate »