Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։

Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։

Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։

Այսօր՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Հայաստանի տարբեր ծագերից ժամանել էին ուխտավորներ՝ հաղորդվելու Տիրոջ կենարար Խաչափայտին և նորոգված ու այլակերպված վերադառնալու իրենց հայրենի շեներ և օջախներ։

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղատ․ 6․14)

Translate »