Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարդանանց զորավարների տոնը Ակնաղբյուրի Սուրբ Վարդան եկեղեցում՝ Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու հարևանությամբ։

«Այս շաբաթ տոնում էինք երկու կարևոր տոներ. քահանաների տոնը՝ Սուրբ Ղևոնդյանց տոնը` փետրվարի 9-ին և Վարդանանց զորավարների տոնը` այսօր։ Այս սրբերը 5-րդ դարում՝ 451թ․-ին մերժեցին պարսից իշխանությանը՝ ասելով․ «ոչ հուրը, ոչ ջուրը, ոչ կրակը, անգամ հրեշտակները մեր ճշմարիտ հավատքից չեն կարող մեզ հեռացնել»։Ավարայրի ճակատամարտը ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ մասին է։Արդյո՞ք այսօր էլ ենք մենք հավատարիմ․․․»Տեր Շավարշ քահանա ՍիմոնյանԱյսօր՝ Սուրբ Վարդանանց զորավարների տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ակբաղբյուրի Սուրբ Վարդան եկեղեցում։ Պատարագիչը Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն էր։․․․Տավուշ աշխարհի Ակնաղբյուր գյուղում է գտնվում մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի (ներկայիս Ղազախ) հաղթական ճակատամարտից։ 1978 թվականին կաղնին տապալվեց: Սակայն իր արմատները մինչ օրս հրաժարվում են բաց թողնել հայրենի հողը, որից կառչած են դարեր շարունակ: Այդ հայրենի հողի մեկ այլ նվիրյալ զավակ մարշալ Հովհաննես Բաղրամյանն այդ կաղնու կողքին տնկեց նորը` փաստելով, որ վերածնունդը հայի կարևորագույն բնորոշումն է:2007թ-ին մեծն զորավար Վարդան Մամիկոնյանի տնկած ծառի մոտ կառուցվեց Սուրբ Վարդան եկեղեցին

Translate »