Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը։ Դեռ աշխատանքը չվերջացրած՝ այն արդեն ուներ իր գնորդը։

Մեր տատիկները գորգ կամ կարպետ գործելու պրոցեսից առավել սիրում էին նրա ավարտը՝ գորգը կամ կարպետը կտրելը։ Հենքի թելերը կտրելն ուղեկցվում էր երգերով։ Մեծ տոն էին դարձնում այդ պրոցեսը։

Ավանդույթները պահպանելով՝ մենք էլ օրը յուրահատուկ դարձրինք։

Շնորհակալ ենք կարպետի դիզայներ Աստղիկ Ամիրբեկյանին և կարպետը գործող կանանց՝ Մարիային, Նունեին և Հասմիկին։

․․․ «Թելիկը» սոցիալական ձեռնարկատիրություն է, որը ձեռագործի ավանդական ճյուղերի ուսուցման և զարգացման միջոցով Իջևանի և տարածաշրջանի կանանց համար արժանապատիվ աշխատանք է ապահովում։

․․․Շուլալ կարպետի մասին կարող եք կարդալ այստեղ https://www.facebook.com/telikcrafts/posts/547773779199827

Translate »