Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՏաՈւժ դպրոցներում վճարվեց առաջին CASHBACK-Ը

Աշխատանքի պտուղները վայելելը շա՜տ հաճելի է։

ՏաՈւժ-Իջևան դպրոցի 23 աշակերտներից 16-ը հետ ստացան ամսավճարները։

Մյուսներն էլ հանձնառու են ջանադիր աշխատանքի, որպեսզի հաջորդ կիսամյակի ավարտին իրենք էլ գումար վաստակած վերադառնան տուն։

Հ․Գ․ ՏաՈւժ դպրոցներում գործում է cashback համակարգ։ Աշակերտը հանձնում է մարմնամարզության քննություն, ապա 4 ամիս մասնակցում է պարապմունքներին` վճարելով ամսական 1,000 ՀՀ դրամ։ Եթե կիսամյակի ավարտին կարողանում է գրանցել նախորդ քննության արդյունքից 1/3 անգամ գերազանցող արդյունք (օրինակ` պտտաձողի վրա կատարել է 9 ձգում, իսկ կիսամյակի ավարտին հասցրել է 12-ի), ապա գումարը վերադարձվում է աշակերտին։

Translate »