Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի հոգևորականաց դասը տարեվերջյան ավանդական Պատարագի մասնակցեց

Այսօր կրկին միասնական աղոթքի էինք․ Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու իրենց ընտանիքները․ թեմի աշխարհական ծառայողները, ինչպես յուրաքանչյուր տարի Որոտման որդիներ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնին մասնակցեցինք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ մատուցված Պատարագին։

Այս անգամ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

«Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»:Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ նա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ հետևից» (Ավետարան ըստ Հովհաննեսի 21․21-22)

«Երբ դու հարց ես տալիս, հետաքրքրվում ես, ուրեմն դրա կրողը պիտի լինես։ Եթե գործում ու ապրում ես այդ տիրույթում, ուրեմն այդ արժեքների կրողը պիտի լինես։ Ավելորդ հետաքրքրության ձև մի՛ արա։ Վերցրու, սրտով ընդունիր, սիրով պարուրիր, հավատքով լցրու, հույսով ապրիր ու վերցրու ընդհանուրի պատասխանատվության բաժինը՝ քո բաժինը, այլապես քեզ ի՞նչ փույթ։ Եթե իրականություն է այդ փույթդ, այլ ոչ ուղղակի հետաքրքրություն, հետևի՛ր, արա՛, ստեղծի՛ր, մի՛ հարմարվիր, և այդ հարմարվելդ էլ մի՛ փորձիր արդարացնել այս կամ այլ պատճառաբանություններով», – ասաց Բագրատ Սրբազանն իր քարոզում։

Translate »