Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի առթիվ։

Երբ մեր փոքրիկները երգեցին Սայաթ-Նովա, դահլիճը հիացած էր, շատերը նույնիսկ արտասվում էին հուզմունքից։ Իսկ «‎Թբիլիսո»-յի մեր կատարումն ուղղակի ցնցեց բոլորին․ շատերն էին հարցնում՝ ինչպե՞ս են հայ երեխաները այսպիսի ճիշտ շեշտադրումներով վրացերեն երգ կատարում։

Վրաստանից վերադառնում ենք նոր մարտահրավերներ հաղթահարելու և մշտապես հաղթելու վճռականությամբ։

Translate »