Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը՝ Սենիկ)

Ծնվել է 1985թ-ի փետրվարի 23-ին Արարատի մարզի փոքր Վեդի գյուղում:

1991-2001 թթ․ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում:

2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2007թ-ին, ձեռամբ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008թ-ի մայիսին գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կյանքն ու գործունեությունը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:

2008թ-ի սեպտեմբերին հոգևոր ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում:

2008թ-ին նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մաքսային գրասենյակի պատասխանատու:

2010թ-ի մայիսին հոգևոր ծառայությունն իրականացրել է ՀՀ Զինված Ուժերում՝ որպես հոգևոր սպասավոր Կապան քաղաքի N զորամասում, ապա Քարվաճառի N զորամասում:

2010թ-ի հոկտեմբերին, ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2011թ-ի հոկտոմբերի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի N1162 հրամանագրով պարգևարտվել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

2012թ-ի մայիսի 11-ին նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հյուրընկալության սենյակի պատասխանատու:

2013թ-ի փետրվարին կոչվել է ծառայության Տավուշի թեմում՝ որպես Մակարավանքի վանահայր:

2013-2016թթ․ հոգևոր ծառայությանը զուգահեռ «Հայ եկեղեցու պատմություն» և «Կրոնների պատմություն» առարկաներն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

2014թ-ին Իջևան ՀԸ-ում վարել է «Աստվածաշնչի ուսուցումը մանուկների համար» հաղորդաշարը։

2014թ-ի հոգտեմբերի 31-ին նշանակվել է Իջևանի տարածաշրջանի հովվության հոգևոր հովիվ։

2014թ-ի դեկտեմբերի 18-ին նշանակվել է Հաղարծին վանքի լուսարարապետ:

2015թ-ի հուլիսի 15-ին Արտաշատի սահմանապահ N 2392 զորամասի հրամանատարության կողմից պարգևարտրվել է սահմանի պահպանման 60-րդ տարեդարձին նվիրված մեդալով:

2016թ-ի հունվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի N5 հրամանով պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

2016թ-ի հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Մակարավանքը հիմնադրման օրից մինչև մեր օրերը» թեմայով և ձեռամբ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ստացել է Վարդապետի աստիճան:

Եղել է Տավուշի թեմի փոխառաջնորդ և Գոշավանքի վանահայր:

2020թ-ին նշանակվել է Հաղարծնի վանահայր։

Հրատրակել է բազմաթիվ կրոնական հոդվածներ, «Հաղարծին վանական համալիր» աշխատությունը, «Սրբալույս մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում» գրքույկը:

Ստացել է պարգևներ զորամասերից, համալսարանից և Տավուշի թեմում գործող մի շարք ՀԿ-ներից:

Translate »