Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի նախատոնակը։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը:

Տեառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչը նշանավորում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետև եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են տոնական խարույկները։Տեառնընդառաջը նշվում է փետրվարի 14-ին։

Translate »