Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան (ավազանի անունը` Հայկ)

Ծնվել է 1984թ-ի հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մրգավան գյուղում:

1990-2001 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։

2006 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Սիմեոն Երևանցու կյանքը, գործունեությունը, տպարանի և թղթի գործարանի հիմնադրումը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:

2008-2011 թթ. ծառայել է Մայր Աթոռի Սբ. Վարդան և Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում՝ որպես լուսարար:

2012-2015 թթ. ծառայության է կոչվել Հայոց բանակում՝ որպես գնդերեց. նախ Կողբի զորամասում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

2012-2015թթ․ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում՝ հաշվապահի որակավորմամբ։ Պաշտպանել է մագիստրոսական թեզ «Կազմակերպության ֆինանսական արդյունքների ձևավորման մեխանիզմները» թեմայով։

2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2015-2016 թթ. ծառայել է Մայր Աթոռի Ֆինանսական բաժնում և հովվական ծառայություն մատուցել Արարատյան Հայրապետական թեմի Կանաչուտ համայնքի Սբ. Գևորգ եկեղեցում:

2016թ-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։

2016-2019 թթ. եղել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչը:

2019 թ. ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Գոշավանքի վանահայր։

Տեր Թադեոսի երեցկինն է Անի Հունանյանը, ունեն երկու դուստր։

Translate »