Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան (ավազանի անունը` Արամ)

Ծնվել է 1981թ-ի ապրիլի 8-ին Էջմիածնում:

1987-1998 թթ․ ուսանել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում:

1998-2003թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։

2006-2007թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2002թ-ին դեկտեմբերի 24-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։

2007թ-ին գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Սյունյաց եպիսկոպոսական աթոռը Ա-Զ դարերում» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:

2007-2010թթ․ ծառայության է կոչվել որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու։

2010թ-ի մայիսի 23-ին՝ Հոգեգալուստի տոնին, ձեռամբ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել է ծառայության Տավուշի թեմում՝ որպես Դիլիջանի հոգևոր հովիվ։

2010թ-ի սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնին, հիմնել է Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցին։

2012թ-ի փետրվարի 15-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։

2014թ-ի հոկտեմբերի 4-ին՝ Դիլիջան քաղաքի տոնին, պարգևատրվել է Դիլիջանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով՝ համայնքի հոգևոր-մշակութային ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Տեր Շավարշի երեցկինն է Գայանե Մելքոնյանը։ Ունեն երկու զավակ՝ մեկ աղջիկ և մեկ տղա։

Translate »