12 ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐ ՄԿՐՏՎԵՑԻՆ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ
Մայիսի 15, 2022
Խաչի երևման տոնին ռազմամարզական վարժարանի ավարտական կուրսի 12 սաներ մկրտվեցին Գոշավանքում։
«Պարծենալու այլ բան չունենաք, քան ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԱԶԳԸ։
Հուսով եմ, որ իրենք կրթությամբ, հմտություններով և, հատկապես, հոգով ու նվիրումով կգան ոչ միայն համալրելու մեր բանակի սպայական կազմը, այլ նաև իրենց մեծագույն ներդրումը բերելու, մեր բանակը վերստին դարձնելու ՀԱՂԹԱՆԱԿԱԾ բանակ» – ասաց Բագրատ Սրբազանը մկրտվողներին ուղղված խոսքում։
Հայաստանի տարբեր ծագերից եկած, Դիլիջանի անտառապատ բարձունքին ապրող և սովորող աղջիկներն ու տղաները պատրաստության շրջան էին անցել մինչև մկրտությունը։
Շնորհավորում ենք, սիրելի՛ մոնթեականներ, որ դարձաք մեր մեծ քրիստոնեական ընտանիքի անդամ։