14 տարի աշխատում է եկեղեցում: Այսօր լրացավ բոլորի սիրելի Տիկին Լիանայի 50-րդ տարեդարձը:
Տավուշի թեմի առաջնորդարանում այսօր տոն էր, առաջնորդարանի աշխատակազմը տոնում էր մի շատ կարևոր մարդու տարեդարձ:
Լիանա Գրիգորյանն ամեն առավոտ բոլորից վաղ տանտիրոջ նման բացում է առաջնորդարանի դուռը և մոր նման սպասում բոլոր աշխատողներին, հեռանում է ամենավերջինը՝ փակելով առաջնորդարանի դուռը:
Լիանա Գրիգորյանը, կամ ինչպես նրան դիմում եմ աշխատողները Տիկին Լիանան կամ Լիանա մայրիկը ծնվել է 1966թ. հուլիսի 4-ին Ղազախ քաղաքում:
Վաղաժամ կորցնելով ամուսնուն նրա կյանքի լույսն ու հույսը դարձել է մինուճար որդին, ում էլ վերջինս նվիրել է իր ամբողջ կյանքը:
– Մեծ հպարտությամբ եմ աշխատում Տավուշի թեմի առաջնորդարանում ու ծառայում եկեղեցում, ամեն անգամ մեծագույն սիրով ու հպարտությամբ տիկին Լիանան խոսում է սիրելի Իջևան քաղաքի և Տավուշի թեմի մասին:
Իր մայրական գորովանքով, գուրգուրանքով ու սիրով Տիկին Լիանան խնամում է առաջնորդարանի աշխատակազմին, կերակրում բոլորին, կիսվում նրանց հետ իր հասուն խորհուրդներով և իմաստությամբ:
Իր առաքինի կյանքով և գործով Տիկին Լիանան մի անգամ ևս փաստում է հայտնի մտածող Մորիակի այն միտքը, որ մեր կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որ մենք գործադրում ենք:
Հիրավի վերջինս ոչ մի ջանք չի խնայում իր սիրո ու հոգատարության մեջ:
Առաջնորդարանի ամբողջ աշխատակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ընտանիքի մեծ անդամի տարեդարձը՝ մաղթելով նրան կուռ առողջություն, երկար տարիների խաղաղ կյանք ու ժպիտ: Մենք ձեզ շատ ենք սիրում:
Նյութը պատրաստեց Տավուշի թեմի մամլո դիվանի պատասխանատու Սիրանուշ Մելիքյանը: