Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՎՈՒՇԵՑԻ 1-ԻՆ ՆԱՀԱՏԱԿ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ, ՆՐԱ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ ԽԱՉԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր պառավաքարցի մեր հերոս զավակի՝ 44-օրյա պատերազմի տավուշեցի առաջին նահատակ Կարեն Վահրամի Մարգարյանի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով այսօր տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։

Կատարվեց ծաղիկների խոնարհման արարողություն և հոգեհանգստյան աղոթք, Պառավաքար գյուղի մանկապարտեզն անվանակոչվեց Կարեն Մարգարյանի անունով։ Այսօր տեղի ունեցավ նաև Կարեն Մարգարյանի կիսանդրու բացման արարողությունը։

Հաջորդաբար օծվեց նահատակ հերոս, Օմարի արծիվ Կարեն Մարգարյանի հիշատակին Բերդի տարածաշրջանի մուտքին կառուցված մատուռի խաչը, օրհնվեց մատուռը՝ հանդիսապետության Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։

Translate »