Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեր երգչախումբը՝ Starmus VI միջազգային փառատոնին Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ

Սթարմուս փառատոնի համահիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի հրավերով Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը հայտնվեց Starmus VI Armenia-յի Another World համերգին և ուղղակի ոտքի հանեց ամբողջ դահլիճը😃

Երգչախմբի ելույթը հայտարարեց լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը հայտարարեց իր Հայաստան ժամանելու մասին։ Սոցցանցերում հայտնվեց Տավուշի թեմի փոքրիկների երգչախմբի կատարումը, որտեղ նրանք ներկայացնում էին A Tribute to Queen-ը, որը աշխարհահռչակ Քուին խմբի ստեղծագործությունների պապուրի է։ Դրան հաջորդեցին Մեյի և փոքրիկների փոխադարձ սիրառատ հաղորդագրություը սոցցաններում, ինչի արդյունքում էլ նրանք հայտնվեցին մեկ բեմում աշխարհահռչակ երաժիշտ, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ։

Translate »