800-ԱՄՅԱ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻԻՑ ՕՐՀՆՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ 4 ԿՈՂՄԵՐԸ․ ԱՆԴԱՍՏԱՆ
Մայիսի 28, 2022
Շարունակվում են Խորանաշատի վանքի 800-ամյակի միջոցառումները։ Մաշտոցյան մատենադարանից բերվել է 1224թ-ին արտագրված Ավետարանը, որի հիշատակարանը գրվել է միջնադարյան մեր մեծագույն վարդապետներից Վանական վարդապետի ձեռքով։
Խորանաշատի վանքում Սուրբ Պատարագից հետո Չինարիում կատարվեց Անդաստանի կարգ՝ օրհնվեց աշխարհի չորս կողմերը։
․․․
Վահական վարդապետը Մխիթար Գոշի աշակերտն է և Խորանապատի դպրոցի հիմնադիրը։ Վանական վարդապետի աշակերտները՝ ոգեշնչված իրենց վարդապետի վարքով և մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին հավատարմությամբ, հարյուրամյակներ շարունակ նորանոր դպրոցների հիմնադրումով արթուն պահեցին հայ միտքը։
․․․
Խորանաշատի Ավետարանը Արևելյան Հայաստան է բերվել 1915թ-ին Վանի Սուրբ Վարդան եկեղեցուց։