Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Գոշավանք․․․ Պայծառակերպություն․․․ Սրբապատկերի և խաչվառների օծում

Տիրոջ Պայծառակերպության տոնը բոլորիս հրավիրում է՝ պայծառակերպվել ու այլակերպվել՝ Քրիստոսի օրինակով։ «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն (Մատթեոս 16։24-25): Որքան էլ պարադոքսալ թվա. հանրային բարիքի համար սեփական

... Ավելին.

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում Մեծ տոն էր Մակարավանքում՝ լի ուխտավորներով։ Կիրակնօրյա Պատարագից հետո օծվեց Հարությունյան ընտանիքի կողմից կանգնեցված խաչքարը՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։ Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով լվացվում է խաչը, այնուհետև օծվում մյուռոնով։ Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր

... Ավելին.

Տավուշի թեմի առաջնորդի այցելությունը Բերդի տարածաշրջան նշանավորվեց նաև Խաչքարի օծումով:

Օգոստոսի 25-ին հովվական այցելությւոններով սահմանամերձ Բերդի տարածաշրջանում էր գտնվում Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը: Չինարիում իրականացվող մեծ տոնակատարությունից առաջ Սրբազան հոր ձեռամբ օծվեց նաև Այգեձոր գյուղի ճամփեզրին գտնվող խաչքարը:

... Ավելին.

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԻ ԵՎ ԶԱՆԳԻ ՕԾՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում կատարվեց եկեղեցու խաչի և զանգի օծման արարողություն: Նորակառույց եկեղեցու խաչը և զանգը, նախ, ի նշան մաքրագործման, լվացվեցին ջրով և գինով, և ապա՝ օծվեցին սրբալույս մյուռոնով: Օծման արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, արարողությանը մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ արժանապատիվ Տեր Սմբատ

... Ավելին.

ԱՆՄԱՀ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Մեր նահատակ եղբայր Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։ Այսօր՝ Խաչի երևման տոնին, օծվեց եկեղեցու գմբեթի խաչը և զանգը։ Եկեղեցու զանգը նվիրաբերել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից

... Ավելին.

Դիլիջանում տոն է․ այսօր օրհնվեց նոր կառուցվող եկեղեցու առաջին քարը։

Շուրջ 90 տարի առաջ Դիլիջանում քանդվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունն ու գմբեթը, և այն վերածվեց կինոթատրոնի։ Հետագայում եկեղեցին ամբողջությամբ քանդվեց և դրա տեղում կառուցվեց կինոթատրոնի նոր շենքը։ Հայաստանի վերանկախացումից ի վեր Դիլիջանում եկեղեցի կառուցելու մի քանի փորձեր են արել, սակայն նախաձեռնությունները չեն հաջողել․ հավանաբար ժամանակը դեռ չէր հասունացել։ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի՝ Դիլիջանում ծառայության անցնելուց

... Ավելին.

Օծվեց Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթի խաչը

Սուրբ Սարգիսը Նոյեմբերյանի շրջանի ամենասիրելի սուրբն է, և, հավանաբար, հենց այս պատճառով է, որ Տավուշ աշխարհի՝ Սուրբ Սարգսի անունը կրող ամենաշատ եկեղեցիներն ու վանքերը գտնվում հենց Նոյեմբերյանի շրջանում։ Այսօր Նոյեմբերյանի Դովեղ գյուղի սաղարթախիտ անտառների և ձորակների մեջ թաքնված Սուրբ Սարգիս եկեղեցու գնբեթի խաչն օծվեց։ Ամեն օր և հատկապես՝ փորձության այս օրերին Տիրոջը հուսալն ու հայացքը

... Ավելին.



Translate »