Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատմական իրադարձություն․ 100-ամյա լռությունից հետո Արճիս գյուղում կրկին Սուրբ Պատարագի աղոթքները լսվեցին

Տավուշի Արճիս գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային շրջանում վերածվել է մանկապարտեզի, հետագայում՝ հայտնվել գրեթե գերության մեջ մեր սեփական պետության մեջ, քանի որ եկեղեցու շուրջը գտնվող հողատարածքները սեփականաշնորհվել էին և եկեղեցի գնալու ճանապարհ չկար։Փառք Տիրոջը, որ կարողացանք ճանապարհ բացել դեպի եկեղեցի, և գրեթե մեկ դար Պատարագի կարոտ ամբողջ Արճիսը մասնակցեց այս սուրբ խորհրդին։ Աստծո

... Ավելին.

Մեկ օրվա մեջ տրվեց քրիստոնեական դաստիարակության երեք օջախների մեկնարկը: Բացվեցին Կոթի, Լճկաձոր և Արճիս գյուղերի Կիրակնօրյա դպրոցները:

Իրենց ներսում ունենալով մեր Տիրոջ սերն ու հայրենիքի նկատմամբ մեծագույն նվիրումը, կանադահայ Հովիկ և Թալին Մուշյանները հովանավորեցին Տավուշի թեմի Կոթի, Լճկաձոր և Արճիս շեներում կիրակնօրյա դպրոցների գոյությունը: Կոթի գյուղում քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ մանուկները կսովորեն նաև Ազգային պար՝ դասավանդմամբ Մերի Չիբուխչյանի, հոգևոր երգեր՝ ղեկավար Քրիստինա Շերոյան: իսկ քրիստոնեական դասերը կվարի Նարե Մանթաշյանը: Նոյեմբերյան քաղաքի և սահմանապահ

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Նոյեմբերյան քաղաքում համախմբել էին տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների աշակերտները: Տրվեց Սուրբ ծննդյան միջոցառումների մեկնարկը

Տավուշի թեմում արդեն կայացած իրականություն է Մեկ համայնք մեկ դպրոց ծրագիրը: Թեմի տարածքում մեկ տարվա ընթացքում բացվեցին ավելի քան 42 դպրոցներ, որոնք իրենց շուրջը համախմբեցին 2000-ական աշակերտների:Սահմանապահ Տավուշում Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի ուրիշ խորհրդի մեջ են: Մարզի դպրոցականներն այդ տոնակատարություններին մասնակից դարձան կիրակնօրա դպրոցներում, ինչը մի տարի առաջ անիրական էր թվում: Նոյեմբերի 21-ին

... Ավելին.



Translate »