Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վանքից վանք նախաձեռնությունը Դեղձնուտի վանքում էր

Այս խումբը ստեղծվել է Տավուշի վանական համալիրների, խաչքարերի, պատմամշակութային հուշաձանների ճանաչման, խնդիրների վերհանման և խնդիրների լուծումներ գտնելու համար։ Թեմի հոգևորականները մշտապես մասնակից են խմբի ծրագրերին։ Այս անգամ՝ Դեղձնուտի վանքի բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին թեմակալ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Թովմաս սարկավագ Առաքելյանը։ Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էր նաև Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը։

... Ավելին.

Մահկանաբերդի բարձունքը

Մահկանաբերդ, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Չորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավագանում, Ոսկեպարի վտակ Խնձորկուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում (այժմյան՝ Իջևանի շրջանում)։ Հիմնվել է XII դ. բարձրադիր ժայռի գագաթին, խիտ անտառի մեջ։ XII-XIII դդ. պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»։ Մահկանաբերդի պարիսպները համեմատաբար լավ են

... Ավելին.



Translate »