Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կիրակնամուտ․ Սահմանապահ Խորանաշատի վանք

ՀՀ սահմանագլխին, Չինարիի բարձունքում՝ երկնքի ու երկրի սահմանին, Խորանաշատի վանքը ոչ հաճախ է աղոթք լսում, հոգևորականներից ավելի հաճախ մեր զինվորականներն են այցելում վանք, աղոթում և խնամում։ Մեծ Պահքի վերջին Կիրակնամուտի ժամերգությանը Խորանաշատի վանքում էինք։ ․..Խորանաշատի միջնադարյան համալսարանը հիմնադրվել է 1222թ-ին Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետի կողմից։ Այս տարի տոնում ենք վանքի 800-ամյակը։

... Ավելին.

Կիրակնամուտ Գոշավանքում

Մոտենում է Մեծ Պահքը, որը Տավուշ-ՏաՀույսի թեմի հոգևորականների միասնական առատ աղոթքի շրջանն է։ Այս ճանապարհորդությունը սկսեցինք մեծ վարդապետ Մխիթար Գոշի հայացքի ներքո գտնվող Գոշավանքից։ Թեմի բոլոր հոգևորականները՝ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ կատարեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգություն, որի ավարտին փակվեց խորանի վարագույրը: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդու արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը: Խորանը փակ կմնա ամբողջ

... Ավելին.

Կիրակնամուտը սահմանապահ Խորանաշատի վանքում

Ինչպես Մեծ Պահքի շրջանի յուրաքանչյուր շաբաթ օր, այս շաբաթ ևս Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու հավատացյալները միաբանվեցին թեմի վանքերից մեկում, այս անգամ՝ Խորանաշատում։ ․․․Խորանաշատի վանքի հիմնադիր Վանական վարդապետը Մխիթար Գոշի աշակերտն էր։ Վանքը միջնադարի խոշոր վարդապետարաններից էր։ ․․․Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, Ողորմեա՜ մեզ։

... Ավելին.

Կիրակնամուտ Նոր Վարագավանքում

Երեկոյան աղոթք շուրջ 400 տարի Տիրոջ Խաչափայտի մասունքն իր մեջ կրած վանքում` մշուշով պատված Նոր Վարագավանքում։ Ինչպես Մեծ Պահքի ամեն շաբաթ օր, այսօր նույնպես Տավուշ թեմի հոգևորականները Նոր Վարագավանքում միաբան աղոթքի կանգնեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգությանը։ Ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց մեր բոլոր ննջեցյալների, մասնավորապես կիսախորնարհ Նոր Վարագավանքը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով վերանորոգած Տավուշի նվիրյալ զավակ

... Ավելին.

Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ

Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները: Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:

... Ավելին.



Translate »