Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է։Մեր սիրելի հրամանատարը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել։ Այս տարի Հայաստանի բոլոր եկեղեցիներում ջրօրհնյաց խաչի կնքահայրերը զինծառայողներն են։

... Ավելին.

Օծվեց Կողբի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Հոկտեմբերի 22-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում հոգևոր վերածնունդ էր: Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում օծվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի դռնբացեքի և սյուների օծման արարողությունը կատարվել էր նախորդ երեկոյան:  Եկեղեցին օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազան եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց նաև կենդանարար Սուրբ Պատարագ: Եկեղեցու շինարարությունը տևել է շուրջ 6 տարի: Նրա տեղում նախկինում եղել է

... Ավելին.

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան (ավազանի անունը` Հայկ) Ծնվել է 1984թ-ի հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մրգավան գյուղում: 1990-2001 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2006 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2008թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝

... Ավելին.

ԱԶԱՏԱՄՈՒՏԻ ԵՎ ԱՅԳԵՀՈՎԻՏԻ ԻՄՓԱՔԹ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՂՈԹՔՈՎ

«Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Ազատամուտ, Խաշթառակ, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերդ, Կողբ, Նոյեմբերյան համայնքերում գործում են ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ երիտասարդական ակումբները, որոնք պարբերաբար իրականացնում եմ համայնքային ծրագրեր։ Ահավասիկ Ազատամուտի և Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբները կազմակերպել են հնգօրյա բակային ճամբար։ Կազմակերպիչների հրավերով միջոցառման բացման արարողությանը ներկա էր Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

ՕԾՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՆԴՐԵԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Հունվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում օծվեց Հաղթանակ գյուղի նորակառույց եկեղեցին։ Նախորդ օրը՝ հունվարի 19-ին, տեղի էր ունեցել նաև եկեղեցու Նավակատիքը՝ Դռնբացեքի արարողությունը։ Հաղթանակ գյուղն ի վերջո իր հոգևոր կենտրոնն ունեցավ․ Սուրբ Անդրեաս եկեղեցու Սուրբ Սեղանն օծվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, արարողությանը մասնակցում էին տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Հրայր քահանա Բեջանյանը, Տեր Սմբատ

... Ավելին.

Տավուշի մարդիկ: Գյուղ Ներքին Ծաղկավան:

Մելիքգյուղ-Ծաղկավանը Տավուշի հնագույն գյուղերից է։ Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մ. դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվում է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ Բլրի գագաթին գտնվում են շրջանաձև տեղադրված մեծ քարեբեկորներ։ Ամենայն հավանականությամբ, այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։ Հնում, ներկայիս Մելիքգյուղ-Ծաղկավանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք

... Ավելին.



Translate »