Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

100-ամյա ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հաղարծին գյուղական բնակավայրի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ բարեկարգվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, և այսօր Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

... Ավելին.

ՀԵՀԵՄ ՀԱՎԱՔԻ ՇՈՒՐՋ 400 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՏԱՎՈՒՇ՝ ՀԱՂԱՐԾԻՆ

Աշխարհի 20 երկրից ժամանած ավելի քան 400 երիտասարդների «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրով հավաքի 4-րդ օրը մասնկաիցներն այցելեցին Տավուշ՝ Հաղարծնի վանական համալիր, այնուհետև Դիլիջանի Ամֆիթատրոնում վայելեցին «Վերջին արքան» ներկայացումը: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրկաբաց ընդունեց ՀԵՀԵՄ հավաքի մասնակիցներին, իսկ ՏաՀույսի երիտասարդները, ովքեր նույնպես մասնակցում էին հավաքին, մասնակիցներին ներկայացրին Հաղարծնի պատմությունը:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Մեզ համար մեծ պատիվ համարեցինք անպայման գալ, հասնել Հաղարծին» Կարեն Դուրգարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր

Հաղարծինն այն վայրն է, որտեղ ես 5 տարեկանից եմ եկել: Եթե սուտ չասեմ, շատ հաճախ եմ եղել այս վայրում: Փորձում եմ այնպես անել, որ իմ բոլոր բարեկամները, ովքեր գալիս են Հայաստան և ովքեր իմ շրջապատում են, բոլորն այցելեն վանական համալիր: Հնարավոր չէ բացատրել, թե ինչ ուժ կա այստեղ: Ինձ համար ամենակարևոր սրբավայրերից մեկն է, ամեն

... Ավելին.

Արիստակես վարդապետ ԱյվազյանՀաղարծին վանքի վանահայր

Արիստակես վարդապետ Այվազյան (Ավազանի անվամբ Մկրտիչ) Արիստակես վարդապետ Այվազյանը ծնվել է 1974թ. Սեպտեմբերի 6-ին Վրաստանի Հանրապետության Ախլցիխե քաղաքում: 1981-1991 թթ. սովորել է Ախլցիխեի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1991-1992թթ. ուսանել է Մայր Աթոռ Սւորբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1998թ. ձեռամբ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ձեռնադրվել է սարկավագ: 1998-1999թթ ծառայել է Մայր Աթոռ Սւորբ Էջմիածնի

... Ավելին.

Հաղարծինն ավետեց Քրիստոսի Ծնունդը. Ճրագալույցի եպիսկոպոսական Սուրբ Պատարագ վանքում

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Հունվարի 5-ի երեկոյան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի ծնունդը: Հաղարծին վանքում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը: Հատկանշական է Ճրագալույցի Պատարագի

... Ավելին.

Տավուշի թեմի Թեղուտ և Հաղարծին գյուղերում բացվեցին հերթական կիրակնօրյա դպրոցները

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երեխաների քրիստոնեական դաստիարակության համար: Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին գյուղերի կիրակնօրյա դպրոցների բացման հանդիսավոր արարողությունները, որին ներկա էին դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմերը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի հոգևոր դասը՝ Փոխառաջնորդ

... Ավելին.

Էկոլոգիապես մաքուր օճառի պատրաստում Հաղարծին վանական համալիրում:

Հաղարծին վանական համալիրի տարածքում տեղի է ունենում էկոլոգիապես մաքուր օճառի ցուցահանդես:  Ներկայացված է 3 ապրատեսակ՝  Beauty products, Ծիրանէ, Khayalyan: Օճառներն օգտագործվում են նաև բուժիչ, ինչպես նաև կոսմետիկական նպատակներով: Այստեղ կարող եք գտնել իմբիրի, այծի կաթի, մեխակի, քունջութի, սուրճի, իմբիրի, դարչինի, երիցուկի, նուշի, նռան, մեղրամոմի, գազարի, վարունգի և այլ բնական հավելումների բաղադրությամբ օճառներ:

... Ավելին.



Translate »