Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սրբազանի խոսքը՝ հարության հաղթանակի տեսիլքով

Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։ Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։ Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։ Այն առաքյալները, որ

... Ավելին.

Ծաղկազարդը Նոյեմբերյան, Հաղթանակ և Բագրատաշեն համայնքներում

Ծաղկազարդը Նոյեմբերյան, Հաղթանակ և Բագրատաշեն համայնքներում

... Ավելին.

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՑԻՆԵՐԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի շրջանավարտները հունիսի 1-ին, գերաշնորհ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ողջունեց նրանց և տվեց իր օրհնությունը, ապա երիտասարդներին պատեհ առիթ ընձեռվեց հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետև շրջանավարտներն այցելեցին Սուրբ Գայանե եկեղեցի, ինչպես նաև Մայր Աթոռի թանգարաններ: Անակնկալներով լի և հագեցած ուխտագնացությունը

... Ավելին.

ՕԾՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՆԴՐԵԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Հունվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում օծվեց Հաղթանակ գյուղի նորակառույց եկեղեցին։ Նախորդ օրը՝ հունվարի 19-ին, տեղի էր ունեցել նաև եկեղեցու Նավակատիքը՝ Դռնբացեքի արարողությունը։ Հաղթանակ գյուղն ի վերջո իր հոգևոր կենտրոնն ունեցավ․ Սուրբ Անդրեաս եկեղեցու Սուրբ Սեղանն օծվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, արարողությանը մասնակցում էին տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Հրայր քահանա Բեջանյանը, Տեր Սմբատ

... Ավելին.

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ

Ապրիլ 24-ի մեծ խորհուրդով ապրող այս օրը Տավուշի թեմի նախաձեռնությամբ, համագործակցությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության և մեր տարածաշրջանի 3-րդ բանակային կորպուսի՝ մեկնարկեց Զատկական շրջանի ողջ 40 օրերի ընթացքին այցելությունը մեր առաջնագծի քաջերին։ Զինվորների համար պատրաստվեցին Զատկական սեղաններ, որպեսզի մեր քաջորդիները ունենան նույն տոնական մթնոլորտը ինչպես իրենց հայրական օջախներում: Ծրագրի ընթացքի մեջ ներառված է ամբողջ

... Ավելին.

Բագրատունյաց և Զաքարյանների հաղթանակների ոգով. հայ զինվորի օր Հաղարծնում

Հաղարծնի հոգևոր – մշակութային շաբաթվա օրերից մեկը նվիրված էր հայ զինվորին: Օգոստոսի 19-ին մեր հյուրն էին Բանակային Երրորդ կորպուսի զինվորները: Տավուշի տարբեր զորամասերից ժամանած զինվորները շրջեցին Հաղարծնում, ծանոթացան վանքի պատմությանը, մասնակցեցին փայտի փորագրության, նկարչությանը, օճառների պատրաստմանը:  Ելույթ ունեցավ Դիլիջանի զորամասի նվագախումբը, զինվորները Տավուշի թեմի երիտասարդների հետ միասին երգեցին ու պարեցին: Այցելությունը Հաղարծին վանք, որն առանցքային

... Ավելին.

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԻ ԵՎ ԶԱՆԳԻ ՕԾՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում կատարվեց եկեղեցու խաչի և զանգի օծման արարողություն: Նորակառույց եկեղեցու խաչը և զանգը, նախ, ի նշան մաքրագործման, լվացվեցին ջրով և գինով, և ապա՝ օծվեցին սրբալույս մյուռոնով: Օծման արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, արարողությանը մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ արժանապատիվ Տեր Սմբատ

... Ավելին.

Հաղթանակի օրը հերոսական Տավուշում: Զինվորական շքերթ ու մշակութային միջոցառում Բերդ քաղաքում

Այսօր մի քանի սերունդ էր հավաքվել տոնելու հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերից մեկը՝մայիսի 9-ը: Միջոցառմանը ներկա էին Բերդի զորամասի զինվորները, ովքեր կազմակերպել էին զորախաղեր ու զինվորական շքերթ՝ նվիրված մայիսյան տոներին, միջոցառումն իր օրհնությամբ զորացրել էր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Արցախյան և Մեծ հայրենական պատերազմների վետերաններ և այլոք: Մայիսի 9-ի

... Ավելին.

Գոշավանք․․․ Պայծառակերպություն․․․ Սրբապատկերի և խաչվառների օծում

Տիրոջ Պայծառակերպության տոնը բոլորիս հրավիրում է՝ պայծառակերպվել ու այլակերպվել՝ Քրիստոսի օրինակով։ «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն (Մատթեոս 16։24-25): Որքան էլ պարադոքսալ թվա. հանրային բարիքի համար սեփական

... Ավելին.



Translate »