Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդի տարածաշրանում քառակի տոն է: Մեկ օրում Բացվեցին Բերդ,Չինչին,Ծաղկավան և Վարագավան գյուղի կիրակնօրյա դպրոցները

Նոյեմբերի 17-ին Բերդի տարածաշրջանում սիրո, ծրագրերի կյանքի կոչման, քրիստոնեական դաստիարակության, հավատքի մեծագույն տոն էր: Մեկ օրվա մեջ բացվեցին Վարագավան, Ծաղկավան, Չինչին գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցները: Աշակերտական և ուսուցչական կազմերը մեծ ոգևորվածության մեջ են: Բերդի տարածաշրջանում Կիրակնօրյա դպրոցների գոյությունն ունի ռազմավարական մեծ նշանակություն: Ամուր հավատքի ու քրիստոնեական արժեքների սերմանումն այս պատանիների ու երեխաների մեջ

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Սուրբ ծննդյան միջոցառումները սահմանապահ Բերդի տարածաշրջանում

Բերդի տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների մանուկները համատեղ սիրո, ջերմության ու ժպիտի մթնոլորտում համախմբվել էին Բերդի մշակույթի տան մեծ դահլիճում:Սահմանապահ Բերդի տարածաշրջանն ունի 600 աշակերտ, ովքեր համախմբվել էին Չորաթան, Մովսես, Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր, Ծաղկավան, Նորաշեն, Տավուշ, Պառավաքար, Չինչին, Այգեձոր Վարագավան գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցներից: Ընդամենը 500 հոգանոց դահլիճում 800-ից ավել մեծ ու մանուկ կար:

... Ավելին.

ԿԱՊՏԱՎԱՆՔ

Կապտավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք:Երբեմնի վանական համալիրից այժմ կանգուն է մնացել միայն եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր: Այն չորս կամարների վրա կառուցված յուրօրինակ շինություն է: Ունի արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր

... Ավելին.

Զինվորների կառուցած փայտաշեն մատուռն օծվեց Տավուշի թեմի առաջնորդի ձեռամբ

Տավուշի մարզի Չինչին գյուղի մոտ օծվեց զինվորների ձեռքով կառուցված փայտաշեն մատուռը: Հաղթանակի օրը լիարժեք տոն դարձավ հյուսիսարևելյան սահմանի զինվորների կյանքում: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեց դիրքապահ զինվորների ձեռքերով կառուցված փայտաշեն մատուռը: Զինվորները մատուռի կառուցման գործը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացրել: Զինվորությունը պարզ զինակրություն չէ, այլ հոգու կերտվածք, սեր ու նվիրում

... Ավելին.

Օրվա կադրը Տավուշում: Հաղթական ժպիտ

Տավուշի մարզի Չինչին գյուղի մոտ օծվեց զինվորների ձեռքով կառուցված փայտաշեն մատուռը:  

... Ավելին.



Translate »