Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.

Համերգային ուխտագնացություն. Տավուշի թեմում է Տաթևի վանական շունչն ու ոգին

Քառօրյա ուխտով Տավուշի թեմում են գտնվում Տաթևի վանական համալիրի ուխտավորները և երգչախումբը՝ վանքի վանահայր Հայր Միքայելի առաջնորդությամբ: Ուխտավորներն իրենց հոգևոր ճամփորդության մեկնարկն սկսեցին Դիլիջաի Սուրբ Խաչ եկեղեցուց։ Հայր Միքայելը Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Հաղարծին վանական համալիրում, Տաթևի վանքի երգչախումբը համերգով հանդես եկավ Գոշավանքում: Օգոստոսի 30֊ին Հայր սուրբը պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում,

... Ավելին.

Հունվարի 9-ին Տավուշի թեմում կազմակերպվեց առաջին ուխտագնացությունը

Տավուշի դարպասներում՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղում հոգևոր սիրո ու աղոթքի բաց դաս էր: Տեղի ունեցավ Տավուշի թեմի 2016 թ. անդրանիկ ուխտագնացությունը: Տավուշի թեմի ամբողջ հոգևոր դասը, Տավուշի թեմի առաջնորդարանի աշխատակազմի, երիտասարդաց միության անդամների հետ միասին, թեմի առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Աստծո լույսն ու քրիստոնեական շունչը տարան ՀՀ պետական սահման: Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդները մասնակցեցին Հայոց Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության համահայկական ուխտագնացությանը:

Աշխարհի բոլոր ծագերից ժամանած քրիստոնյա հայ երիտասարդների հետ աղոթեցին, սովորեցին, ուժեղացան և վերադարձան Տավուշ-ՏաՀույս-ՏաՈւժ աշխարհ: Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում (ՀԵՀԵՄ), ուխտներդ ի կատար։

... Ավելին.

ԱՐՑԱԽ․ ԳԱՆՁԱՍԱՐ

Մեր վանքերով լեռնապահ, Անհաղթելի մի բուռ աշխարհ: ․․․ Ուխտագնացություն Արցախ․ Բագրատ Սրբազանը և Գանձասարի վանահայր Հայր Սահակը։

... Ավելին.

ԱՄԱՐԱՍ՝ ԱՐՑԱԽԻ ՉՀԱՆՁՆՎՈՂ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամարասի վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Հայաստանում քիչ են պահպանվել Սրբերի գերեզմաններ։ Դրանցից մեկը՝ 338թ-ին նահատակված Սուրբ Գրիգորիսի գերեզմանը գտնվում է Ամարասում։ Սուրբ Գրիգորիսը Հայոց Լուսավորչի՝ Գրիգորի թոռն էր։ Ամարասն այսօր մեր սահմանապահ վանքն է՝ իր ամրաշինություններով, որոնք մինչև օրս

... Ավելին.

ՎԻԿՏՈՐԻՆԱՅՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՈՇԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆ ՄԵԿՆԵՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

Վերջերս Տավուշի թեմի կիրակնօրյաների միջև կայացած վիկտորինայում հաղթել էր Գոշի կիրակնօրյայի դպրոցը։ Եզրափակիչում իրենց գիտելիքներով փայլած սաների մրցանակը համատեղ ուխտագնացությունն էր։ Կիրակնօրյա դպրոցի սաներն ուխտաբար այցելեցին  Սաղմոսավանք, Կեչառիս և Ամբերդ: Երեխաները սիրով ծանոթացան այդ հուշարձանների հոգևոր ու պատմական ժառանգությանը, զրուցեցին տեղի հոգևորականների հետ և ապա միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Հետաքրքիր ճամփորդությունը եզրաափակվեց  Բյուրականի աստղադիտարան

... Ավելին.

ՏԱՀՈՒՅՍԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Տավուշի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի, ՏաՀույսի հոգևոր Հայրերի և կիրակնօրյաների ուսուցիչների ու ընդահնուր պատասխանատուի մասնակցությամբ, տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ժողով: ժողովի ընացքում ուսուցիչներն ու հոգևոր այրերը քննարկեցին տարվա ընթացքում նկատված վրիպակները, խոսեցին շտկման ուղիներից, ինչպես նաև գնահատեցին անցած ուղին և առաջընթացի քայլերը :Հստակեցվեցին հաջորդ ուսումնական տարվա տեսլականները: Հաջորդ ուստարում ուսումնական թեմաների մեջ

... Ավելին.

ՄԵՐ ՈՒԽՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Այս օրերին Տավուշի թեմում իրականցվում են կիրակնօրյա դպրոցների և «Լույս մանկանց» ծրագրի սաների ուխտագնացություններ ու փոխադարձ այցելություններ: Ծրագրի նպատակն է մեր սաներին ծանոթացնել Տավուշի թեմի վանքերի ու եկեղեցիների պատմությանը և մանուկների միջև առավել բարեկամական ու ընկերական հարաբերությունների հաստատմանը նպաստելը: Չճանաչելով քո հայրենիքը՝ չես կարող սիրել այն:  

... Ավելին.



Translate »