Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աղոթքներ

Արևագալի ժամերգություն Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։ ․․․ Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

... Ավելին.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Է

 Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ Բան Է Ա Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ իսպառ չկտրեմ Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների, Որոնց մասին ես հիշատակեցի վերև ահավոր պատկերների տակ, Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ, Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզոր մարտիկների դեմ ցույց պիտի տամ

... Ավելին.



Translate »