Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ժամերգություններ

Կիրակնամուտ․ Սահմանապահ Խորանաշատի վանք

ՀՀ սահմանագլխին, Չինարիի բարձունքում՝ երկնքի ու երկրի սահմանին, Խորանաշատի վանքը ոչ հաճախ է աղոթք լսում, հոգևորականներից ավելի հաճախ մեր զինվորականներն են այցելում վանք, աղոթում և խնամում։ Մեծ Պահքի վերջին Կիրակնամուտի ժամերգությանը Խորանաշատի վանքում էինք։ ․..Խորանաշատի միջնադարյան համալսարանը հիմնադրվել է 1222թ-ին Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետի կողմից։ Այս տարի տոնում ենք վանքի 800-ամյակը։

... Ավելին.

Արևագալի ժամերգություն Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։ ․․․ Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

... Ավելին.

Կիրակնամուտ Գոշավանքում

Մոտենում է Մեծ Պահքը, որը Տավուշ-ՏաՀույսի թեմի հոգևորականների միասնական առատ աղոթքի շրջանն է։ Այս ճանապարհորդությունը սկսեցինք մեծ վարդապետ Մխիթար Գոշի հայացքի ներքո գտնվող Գոշավանքից։ Թեմի բոլոր հոգևորականները՝ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ կատարեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգություն, որի ավարտին փակվեց խորանի վարագույրը: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդու արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը: Խորանը փակ կմնա ամբողջ

... Ավելին.

Տեառնընդառաջի նախատոնակ Իջևանում

«Որքան էլ մենք փորձենք մարդկային ջանքերով բացատրել, թե ինչպես է լինում, որ երկու տարբեր մարդիկ հանկարծ իրար են գտնում, և հենց այդ մարդկանց են գտնում և սիրո մեջ են լինում, ոչ մի պատասխան էլ չենք ունենա։ Դա մեր կյանքի հրաշքն է։ Այդ հրաշքի տերերն ամուսնացողները չեն: Նրանք այդ հրաշքին սպասարկողներն ու ծառայողներն են, այդ հրաշքին`

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԴՊՐԱՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ

Քրիստոսի Ծննդյան ավետիսը մեր շուրթերին՝ երկու օրհնաբեր օր ունեցանք Հաղարծնում։ Տավուշի թեմի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրները հերթական անգամ առիթն ունեցան լսելու Սրբազան Հոր, թեմի հոգևորականների խրատներն ու հորդորները և աղոթեցին միասին։ Դպրաց բանակի շարքերն օրեցոր համալրվում են, ինչն էլ հավատք է արթնացնում առ այն, որ «ՏաՀույսն» ուղղակի խոսք չէ։

... Ավելին.



Translate »