Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Պատարագ

Ծաղկազարդ է․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ԱՅՍՕՐ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԱՐԴՎԱԾ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԻՐՈՋԸ Այսօր հիշատակում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը հռչակվել է նաև Մանուկների Օրհնության Օր։

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ

Ավետի՜ս Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի, Մեզ և ձեզ մե՜ծ ավետիս։ Հունվարի 6-ին Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը: Քրիստոս Հոդանան գետում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, այդ պահին երկնքից հնչեց ձայնը. «Սա է իմ սիրելի որդին, որ ունի իմ ողջ բարեհաճությունը»: Հենց այս սուրբգրային դրվագն ենք անվանում Երկրորդ Աստվածհայտնություն: Հունվարի

... Ավելին.

Սուրբ Ծննդյան Ճրագալույցը Տավուշի թեմում

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11) Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս, Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

... Ավելին.

Թեմի միասնական աղոթքի օր․ Որոտման որդիների տոնին՝ թեմական Պատարագ

ՄԻԱՍԻՆ․․․ Տավուշի թեմն ունի կարևոր ավանդույթներ։ Օրինակ` տարբեր տոների առիթով թեմի բոլոր հոգևորականները մեկտեղվում են և աղոթում իրար հետ, զրուցում և կիսում կարևոր գաղափարներ, ապրումներ։ Որոտման որդիների` սուրբ Հակոբ և Հովհաննես առաքյալների տոնը նույնպես յուրահատուկ է մեզ համար։ Ամեն տարի այս օրը Պատարագի խորհրդի շուրջ հավաքվում են ոչ միայն քահանաները, այլ նաև իրենց ընտանիքները, առաջնորդարանի

... Ավելին.

100-ամյա ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հաղարծին գյուղական բնակավայրի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ բարեկարգվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, և այսօր Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։ Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։ Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ

... Ավելին.

ՎԵՐԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՏՈՆԻՆ՝ ՊԱՏԱՐԱԳ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Խաշթառակի Սուրբ Դավիթ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել Քարտաշյանը։ Տեր, ուղղիր մեր ճանապարհները, որպեսզի ճշմարիտ լույսդ տեսնենք և գանք դեպի քեզ։

... Ավելին.

ԽԱՉՎԵՐԱՑ․ ԴԻԼԻՋԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշը 2010թ-ին ստանձնեց իր առաքելությունը՝ հովվել Դիլիջան համայնքը։ Դիլիջանը չուներ եկեղեցի, վերջին եկեղեցին քանդվել էր 1930-ական թվականներին։ Այդ իսկ պատճառով Հին Դիլիջան համալիրի մի փոքրիկ անկյուն վերածվեց եկեղեցու։ Առաջին Պատարագը մատուցվեց Սուրբ Խաչի տոնին։ Այսօր՝ Սուրբ Խաչի տոնին նշում ենք Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու 12-ամյակը։

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ՝ ՀԱՂԱՐԾՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ

«Այսօր Աստվածամոր նկարագիրը մարդու և Աստծո հարաբերության մեջ մարդու զղջումի, իրեն տրվածը խոնարհությամբ ընդունելու, Աստծո հետ հաշտվելու և Աստծո՝ մեզ հետ հաշտվելու պատմությունն է։ Այսօր մարդն ու Աստված հաշտվում են իրար հետ, մարդը և Աստված ձգտում են իրար՝ ոչ թե վերացական կերպով, այլ իրար հետ հաշտ ու զղջումով ապրած լինելու միջոցով։ Այդ պատճառով մենք այլևս

... Ավելին.



Translate »