Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

Ավարտվեցին Տավուշի թեմի սուրբծննդյան միջոցառումները

Ամենափոքրիկները Սուրբ Ծննդյան ավետիսը ստացան թեմի հոգևորականներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 450 սուրբծննդյան նվեր-փաթեթներ էր պատրաստել Տավուշում ապաստանած արցախցի երեխաների և արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքների անչափահաս երեխաների համար։

... Ավելին.

Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումներ Արևիկում

Շնորհակալություն կանադահայ բարերար Ռաֆֆի Քեոհնելյանին ամանորյա նվերների համար, Տավուշի թեմի Պատանյաց միության պատանիներին, Արտյոմ Դալյանին՝ միջոցառման կազմակերպման համար։ Կեցցեք սիրելինե՛ր։

... Ավելին.

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է։Մեր սիրելի հրամանատարը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել։ Այս տարի Հայաստանի բոլոր եկեղեցիներում ջրօրհնյաց խաչի կնքահայրերը զինծառայողներն են։

... Ավելին.

Բագրատ Սրբազանի Սուրբ Ծննդյան քարոզը

Աստված մեզ է ընտրել որպես իր ժողովուրդ և մեզ էլ հրավիրում է համարժեք լինելու այդ ընտրությանը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին

Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։ ․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։ ․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Նռնօրհնեք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Այս տարին դիմավորեցինք «Տէր ողորմեա»-յով, աղոթքով ու ՀՀ օրհներգը երգելով։Այս գիշերը մեզ համար թող դառնա ինքնաքննության, զղջումի, ապաշխարության առիթ։

... Ավելին.

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում։ Իջևանի տարածաշրջան տեղափոխված արցախցի փոքրիկների համար Սուրբ Ծննդյան միջոցառում էր պատրաստել Իջևանի Պատանյաց միությունը։ Փոքրիկ ներկայացումից բացի պատանիները պատրաստել էին նաև խաղեր և Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին մուլֆիլմի դիտում։ «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14)

... Ավելին.

Սուրբ Ծննդյան իրականության սպասումով հյուընկալեցինք տավուշեցի զոհված հերոսների ընտանիքների երեխաներին

Այսօր Տավուշի թեմի պատանիները, երիտասարդներն ու Թեմի մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Ծննդյան միջոցառում էին պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքներում ապրող երեխաների համար։ «Այսպիսով ցանկանում ենք մեր սերն ու խոնարհումը արտահայտել և մեր հերոսների անմահության սխրանքը բարձր պահել մեր խոնարհումով և նաև քաջալերանք բերել ձեզ ոչ միայն այսօր, այլ մեր կյանքի բոլոր օրերին, որքան Աստված

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի մասունքը հասավ իր տուն՝ Նոր Վարագավանք

Այսօր Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի իր տուն՝ Նոր Վարագավանք։ Երեկոյան մասունքը հասավ Բերդ քաղաք, որտեղ անդաստան կատարվեց՝ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը։ Այնուհետև հանդիսավոր թափորը մասունքն ուղեկցեվ Նոր Վարագավանք, որտեղ Հանգստյան ժամերգություն կատարվեց։27.09.2020թ-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Առավոտյան ժամը 10:00-ին Պատարագ կմատուցվի Նոր Վարագավանքում։ ․․․2004 թվականից Վարագա

... Ավելին.



Translate »