Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Քարոզներ

Առաջավորաց պահքի բարեկենդան․ Բագրատ Սրբազանի քարոզը

Ավետյաց երկրի տեսիլքը սկսելու պայմանը, նախապայմանը, ակունքը կուռքերի կամ կռապաշտության մերժումն է․ – մարդկային կռապաշտության – համացանցային կռապաշտության – աստղային գիտության կռապաշտության – տնտեսության կռապաշտության ․․․ Երբ 4-րդ դարում տեղի էր ունենում Հայոց դարձը, Տրդատ արքան հայացքը չուղղեց ո՛չ արևմուք, ո՛չ արևելք, ո՛չ հյուսիս, ո՛չ հարավ․ Աստծո պաշտամունքով, Քրիստոսին դառնալով, քրիստոնեությունն ընդունելով որպես ճշմարտության ճանապարհ,

... Ավելին.

Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Առանց վերականգնման տեսիլքի պարտությունը ոչ թե կդառնա խրատ, ճանապարհ ու մեր կյանքի ուղղություն, այլ կմնա ուղղակի պրտություն։ Եթե մեր նախաձեռնություններում կամ ծրագրերում չկա Աստծո հրավերի զգացողությունը, պատգամը, կոչումը՝ բոլորը դատարկ են և ենթակա պարտության։ ․․․ Մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։ Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է։ …

... Ավելին.

Բագրատ Սրբազանի Սուրբ Ծննդյան քարոզը

Աստված մեզ է ընտրել որպես իր ժողովուրդ և մեզ էլ հրավիրում է համարժեք լինելու այդ ընտրությանը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին

Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։ ․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։ ․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

2020թ-ի վերջին կիրակնօրյա Պատարագը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այո, Աստված անփոփոխ մեզ հետ Էր, Է և լինելու Է։ ․․․ Մենք պարտվել ենք մեղքին և շարունակում ենք պարտվել, քանի դեռ այս փողոցը (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակա տարածքն այս օրերին դարձել է բացօթյա շուկա – խմբ․) մեր հայելին է լինելու, մեր պատկերն է լինելու, մեր զգացումների աշխարհն է լինելու, մեր հոգեկերտվածքն է լինելու,

... Ավելին.

Մենք խայտառակությունը համարեցինք փրկություն․ Բագրատ Սրբազանի քարոզը

Շարունակում ենք նույն մտքով ապրել․ ոմանք՝ անտարբերությամբ, ոմանք էլ՝ հայհոյանքով։ Հայհոյողները, որոնք ուղղակի դառնում են սատանայի գործիք, իրենց միտքը, կյանքը, էությունը՝ ամբողջ բովանդակությունը շաղախում են ատելությամբ ու հայհոյանքով, և ոչ միայն իրենց են վնասում, այլ նաև վնասում, ախտահարում են ամբողջ շրջապատը։ ․․․ Մեր Տերը խոսում է ներելու մասին՝ սաստելու և ներելու մասին։ … Սերը բոլոր

... Ավելին.

Հաշտության օրակարգը հրամայական է․ Բագրատ Սրբազանի քարոզը

Մենք խոսում ենք կորուսյալ դրախտի, և ոչ թե դրա մի հատվածի մասին․ ոչ թե սրան կամ նրան, այլ՝ բոլորիս պատկանող։ ․․․ Ոսկե հորթը խորհրդանիշն է մարդկային մեղքի, մարդկային բազում արատների, և, հիմնական իմաստով, խզումը Աստծո և մարդու միջև եղած խորը կապի։ ․․․ Այո, մենք պարտվել ենք մեղքին, որովհետև լսելը պարտվեց խոսելուն և տաճարը՝ հոգևոր բովանդակությունը,

... Ավելին.

Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան

Մենք պարտվեցինք մեղքին, որովհետև Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին, Մարդը պարտվեց քաղաքացուն, Պաշտամունքը պարտվեց ժամանցին, Սեռը պարտվեց գենդերին, Բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազան

Ասում եմ՝ մենք պարտվեցինք մեղքին, և այս շարքի վրա՝ ճշմարտությունը պարտվեց ստին, ազնվությունը պարտվեց կեղծիքին, երփներանգը պարտվեց սև ու սպիտակին, պետական գործիչը պարտվեց բլոգերին, իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին, ուղղամտությունը պարտվեց չարամտությանը, ազգայինը պարտվեց գլոբալիստներին, քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին, սեռը պարտվեց անսեռությանը, դեմքը պարտվեց անդիմագիծին, ուղղությունը պարտվեց անորոշությանը, պատասխանատվությունը պարտվեց իրավունքին, նաև՝ պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը, պատերազմը

... Ավելին.



Translate »