Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հոգևոր շտեմարան

«Նշան մի փնտրեք». Բագրատ Սրբազանի քարոզը

«Չի լինելու խաղաղություն, եթե մեր գործած յուրաքանչյուր քայլի համար զղջում ու ապաշխարություն չունենանք։ Ուրիշ բանալի չկա։ Խոսում ենք կյանքի բարելավման, բարեկեցության մասին։ Ինչպե՞ս է լինելու կյանքի բարեկեցությունը․ օրենքների ձևակերպմամբ, կյանքում տեղ գտած զանազան արատներից հրաժարմամբ, այսինքն՝ ապաշխարելով ու մաքրվելով, ներառականությամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր կարողությունների կյանքի մեջ ներառելով։ Եվ այս բոլորը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, ի վերջո, բերում

... Ավելին.

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

Ավարտվեց Արարատյան շաբաթը։ Այն սկսվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, այնուհետև շարունակվում Սուրբ Գայանյանց, Սուրբ Հովհաննես Կապարետի և Աթանագինա եպիսկոպոսի, Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոներով և ավարտվում Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրության վկայության՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Այս տոների միջոցով մենք դառնում ենք մասնակիցը հայոց մեծ դարձի պատմության։ — Տեսանյութով ներկայացնում ենք Տավուշի թեմի այդ ճանապարհորդությունն

... Ավելին.

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Այսօր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Դիլիջանի Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։  

... Ավելին.

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

«Այն օրերին, երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս էր գալիս Խոր Վիրապից, Հայաստան աշխարհն իր արքայի գլխավորությամբ ընտրեց Աստծո ճանապարհը, ընտրեց Քրիստոսի ճանապարհը։ Մեկ անգամ և ընդմիշտ կատարված ընտրանք էր սա. սա գիտակցված ընտրանք էր: Դա տեղի ունեցավ հայոց արքայի գլխավորությամբ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի ամբողջական ընտրությամբ։ Այս ընտրությունը կատարվեց ի հակակշիռ բոլոր տեսակի երևույթների՝ արևմուտքից,

... Ավելին.

Սուրբ Հովհաննես Կարապետի տոն․ Վերին Կարմիրաղբյուր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Հովհաննես Կարապետը նախապատրաստողն է մեր Տիրոջ ճանապարհի: Ընդհանրապես՝ կյանքում ամեն բան նախապատրաստության և այդ նախահիմքի վրա է հիմնված՝ զարգացումը ենթադրելով: Առանց պատրաստության, առանց հիմքերը դնելու մեր կյանքում ոչինչ չի կարող գոյություն ունենալ: Եվ նա ազդարարեց. ազդարարեց և վկայեց ու ամբողջ մարդկության անունից վավերացրեց Աստծո Որդու մարմնացման մեծագույն իրականությունը՝ հռչակելով Նրան որպես Փրկիչ, որպես Գառն Աստծո,

... Ավելին.

Սրբոց Գայանյանց տոն․ Ոսկեվան․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ, լայնածավալ կերպով, ուղղակի նպատակադրված հետապմդումով երբեք էլ չի եղել քրիստոնեության հալածանք։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ նահատակություններն էլ իրենց

... Ավելին.

Պատարագ Սրբոց Գայանյանց տոնին․ Սահմանապահ Ոսկեվան

Այսօր՝ Սրբոց Գայանյանց տոնին, սահմանապահ Ոսկեվանի Սուրբ Գայանե եկեղեցում բարեխոսական աղոթքի կանգնեցինք․ Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։ «Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ,

... Ավելին.

Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի) Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սրբոց Հռիփսիմյանց տոն

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր

«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8) Այսօր Գոշավանքի ուխտի օրն է՝ Հոգեգալուստի տոնը։ Գոշավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հիսուս Քրիստոս Իր Հարությունից հիսուն օր անց, ինչպես և խոստացել էր, առաքյալների

... Ավելին.



Translate »