Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հայտնի և անհայտ Տավուշեցիներ

Պատմական իրադարձություն․ 100-ամյա լռությունից հետո Արճիս գյուղում կրկին Սուրբ Պատարագի աղոթքները լսվեցին

Տավուշի Արճիս գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային շրջանում վերածվել է մանկապարտեզի, հետագայում՝ հայտնվել գրեթե գերության մեջ մեր սեփական պետության մեջ, քանի որ եկեղեցու շուրջը գտնվող հողատարածքները սեփականաշնորհվել էին և եկեղեցի գնալու ճանապարհ չկար։Փառք Տիրոջը, որ կարողացանք ճանապարհ բացել դեպի եկեղեցի, և գրեթե մեկ դար Պատարագի կարոտ ամբողջ Արճիսը մասնակցեց այս սուրբ խորհրդին։ Աստծո

... Ավելին.

Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան

Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։ Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։ «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն

... Ավելին.

Մեր գյուղի եկեղեցին․ Ենոքավան

«Մարդիկ պետք ա իրար սիրեն, եկեղեցուն սիրեն․ սերը ամեն ինչ ա, սերը Աստված ա։ Էդ ա ինձ համար ամենակարևորը» – ենոքավանցի պատանի Սարո

... Ավելին.

Բերդավանում բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր, օծվեց խաչքար

Այսօր սահմանապահ Բերդավանում էինք։ Գյուղի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։ Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։ Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԴՊՐԱՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ

Քրիստոսի Ծննդյան ավետիսը մեր շուրթերին՝ երկու օրհնաբեր օր ունեցանք Հաղարծնում։ Տավուշի թեմի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրները հերթական անգամ առիթն ունեցան լսելու Սրբազան Հոր, թեմի հոգևորականների խրատներն ու հորդորները և աղոթեցին միասին։ Դպրաց բանակի շարքերն օրեցոր համալրվում են, ինչն էլ հավատք է արթնացնում առ այն, որ «ՏաՀույսն» ուղղակի խոսք չէ։

... Ավելին.

Արամեն ու Ոսկանը. Փոքրիկ դպիրները

Արամեն ու Ոսկանը։ Մեր հուսատու դպիրները ծառայում են Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

... Ավելին.

Պառավաքարում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի հիմնօրհնեքը` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Մարգարյանի հիշատակին

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ, Վահրամ Մարգարյանի նախաձեռնությամբ և նվիրատվությամբ` այսօր` դեկտեմբերի 17-ին, կայացավ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում Սուրբ Կարապետ մատուռի հիմնարկեքի արարողությունը:

... Ավելին.

Սկսեցի՜նք «Բարև, ես եմ» ծրագիրը

«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։ Օրն սկսեցինք Բագրատ Սրբազանի հետ զրույցով ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը խոսեց դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին Հանդիպեցինք ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին Տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանը ոգևորեց մեզ իր խոսքով Խաղերի միջոցով ավելի լավ ճանաչեցինք իրար, ճաշեցինք միասին և մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը։

... Ավելին.



Translate »