Տավուշյան առօրյա

Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ
Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները: Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:
... Ավելին.Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ
Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները:
Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:
Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ

Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները:
Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՈՒՂԱՆՈՂՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշում էին Երևանի Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսանողները: Օրն սկսվեց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Պատարագով, ապա ուսանողներն ուղևորվեցին Իջևանի սահմանապահ զորամասերից մեկը: Երիտասարդների երգ ու պարի շնորհիվ զորամասում իսկական տոնական մթնոլորտ էր տիրում: Արդեն երկրորդ տարին կազմակերպվող այս այցն ավանդաբար իր ամփոփումը գտավ Նոր
... Ավելին.ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՈՒՂԱՆՈՂՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշում էին Երևանի Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսանողները:
Օրն սկսվեց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Պատարագով, ապա ուսանողներն ուղևորվեցին Իջևանի սահմանապահ զորամասերից մեկը: Երիտասարդների երգ ու պարի շնորհիվ զորամասում իսկական տոնական մթնոլորտ էր տիրում:
Արդեն երկրորդ տարին կազմակերպվող այս այցն ավանդաբար իր ամփոփումը գտավ Նոր Վարագավանքում՝ բազմադարյա պատերի խաղաղության մեջ հնչեցրած աղոթքով:

Տավուշյան առօրյա: Տեր Շավարշն ու Գագո պապին

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ. ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՈՂՋ ՏԱՎՈՒՇՈՒՄ
« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝. Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել են Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու
... Ավելին.ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ. ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՈՂՋ ՏԱՎՈՒՇՈՒՄ
« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9):
Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝.
Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի
Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել են Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու և միմյանց մեջ տարածելու բարի լուրը:
Բագրատ Սրբազանի Հարության տոնի քարոզից.
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». այս խոսքերը ճանապարհորդել են տարբեր բնակավայրեր, ամեն ժամանակի մեջ 21 դար շարունակ և այսօր հասել են Հայաստան աշխարհ: Աշխարհի բոլոր ծագերը առանց զինվորի, առանց զորքի, առանց կատարելագործված զինատեսակների, այլ մարդկանց սրտերով, մարդկանց հոգիներով, մարդկանց մտքերով և մարդկանց տներով՝ ժամանակներ չճանաչելով ու տարածություններն անտեսելով:
Այսօր Տավուշ աշխարհում Հարության ավետիսը մեծ սիրտ դարձած՝ տրոփելով, բաբախելով, արյան պես հոսում է Դիլիջանից մինչև Նոյեմբերյան, Բերդի ողջ սահմանի երկայնքով մինչև Իջևան՝ ամեն տեղ Քրիստոսի լույսի, հաղթանակի, ճշմարտության ավետիսները պատգամելով:
Այսօրվա պատգամն ամբողջությամբ, ծայրից ծայր հարության, կյանքի խորհրդի մասին է. մահվան վրա հաղթանակ ունենալու մասին: Մահը մեր կյանքից օտար չէ. դա մեր կյանքի մի մասն է կազմում, նույնիսկ՝ հարազատությամբ, և վիճակված է յուրաքանչյուրիս: Բայց մինչև այստեղ հասնելը, մինչև մեր ոտքերը այդ սահմանագիծը հատելը ի՞նչ է մեզ սպասվում և ինչպե՞ս ենք մենք դիմավորելու դա: Ինչպե՞ս է լինելու այդ:
Քրիստոսը այս բանալին տալիս է մեզ. «Եթե Ինձ հավատաք, կունենաք այդ հարությունը»: Շատ պարզ, մեկ խոսքով, առանց մեծ, ճոխ արտահայտությունների՝ «Եթե Ինձ հավատաք, չեք մեռնելու, եթե Ինձ հավատաք՝ մահը ձեզ վրա իշխանություն չի ունենալու, եթե Ինձ հավատաք՝ գերեզմանը ձեզ համար ոչինչ է լինելու»: Սա է ամենապարզ պատգամը:
Մահվան դիմաց մենք ողբերգության մեջ ենք. ի՞նչ է կատարվելու ինձ հետ, ի՞նչ եմ դառնալու ես. գեղեցիկ գերեզմանաքա՞ր, մի հողակու՞յտ, երևի թե մոռացված, փշեր աճող… ինչպիսի՞ն եմ դառնալու ես:
Ահա այս արժանապատվության վերականգնման մասին է Հարության խորհուրդը. մարդու պատվի, հավիտենականության, մարդու Աստվածնմանության՝ Աստծուն վերադարձի: Յուրաքանչյուր ոք Աստվածնմանությունը վերականգնելու, անմահությունը ձեռք բերելու հնարավորություն ունի:

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26): Քրիստոս Հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին: Հատված
... Ավելին.ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26):
Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին:
Հատված Բագրատ Սրբազանի Սուրբ Հարության տոնի ճրագալույցի քարոզից.
«Այսօր մեր բոլոր եկեղեցիներում է հնչում և ամբողջ Հայաստանը մի մեծ սիրտ դարձած տրոփում է մեծ ավետիսով, թե՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Հարության խորհուրդի մենք երբեք չենք զգա, եթե ապրած չլինենք խաչելության խորհուրդը: Քրիստոս մեռելներից է հարություն առել, մեռելներից հարություն առնելով՝ մեզ հստակ հույսի խոստում է տվել, որ դուք այս հոգեվիճակում մահանալու եք կոչված, բայց Ես եկել եմ ձեզ հետ գերեզմանը տարվելու, Ես եկել եմ ձեզ այդ մահվանից ազատելու: Եվ ահա սրա մասին է Հարության խորհուրդը: Մեր Տերն Իր մեկնելուց առաջ ասում է. «Ահա Ես Ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Եթե չենք հավատալու դրան, իմաստ չունի այս կյանքի մեջ ապրած որևէ վայրկյանը: Եթե մենք մեր աշխատանքի ապագայի արդյունքի հույսը չունենք, ապա իմաստ չունի մեր աշխատանքը: Հենց այդ հույսի մասին է մեզ հետ խեսում Հիսուսը. «Ես եկել եմ ձեզ հարության հույսը տալու, ազատելու մեղքից ու մահվանից»:
Քրիստոսի Հարության խորհուրդը այն գերեզմանված քարը գլորելու մասին է, որ այսօր դրված է մեզ վրա որպես մեղք: Մինչև սա չլինի, մենք մահացած ենք: Քրիստոսի Հարության լույսն է մեր ապրելու չափորոշիչը, խաչին գամված Քրիստոսի՝ ներողության հրավիրելու, «Հա՛յր, ների՛ր սրանց» ասելն է մեր չափորոշինչը, իր աշակերտների ոտքերը խոնարհությամբ լվացող Հիսուսի սիրո պատգամն է մեր կյանքի չափորոշիչը: Մեր ապրելն իմաստ չի ունենա, եթե չլինի այն հաստատ համոզումը, որ Աստված ինձ համար խաչվել, թաղվել ու հարություն է առել, և ես էլ նույն ճանապարհով եմ գնում»:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ. ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱՂՄԱՆ ԵՎ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
«Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: (Եսայի 53.5) Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Աշխարհում շատ հուշարձաններ են կանգնեցվել, որոնք մարդկանց սիրո դրսևորումներն են։ Իսկ Խաչը միակն է, որ կանգնեցվեց մարդկանց չարության արդյունքում։ Խաչելության պատմության
... Ավելին.ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ. ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱՂՄԱՆ ԵՎ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
«Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: (Եսայի 53.5)
Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աշխարհում շատ հուշարձաններ են կանգնեցվել, որոնք մարդկանց սիրո դրսևորումներն են։ Իսկ Խաչը միակն է, որ կանգնեցվեց մարդկանց չարության արդյունքում։ Խաչելության պատմության մեջ հանդիպում են մարդկային չարություն ու Աստծո սերը։
Պարադոքսն այն է, որ երբ մարդը Հին Կտակարանի պատմության մեջ մեղքեր էր գործում, Աստված չէր ներում, քանի որ օրենքի իշխանության տակ էին։ Իսկ երբ մարդը գործեց ամենածանր մեղքը՝ սպանեց Աստծո Որդուն, Աստված ներեց։ Մարդը չփոխվեց, փոխվեց Աստծո վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Ուստի փրկությունն Աստծո սիրո արդյունքն է։
Քրիստոսի մահվան իրականության մեջ կա մի բան, որ միայն Իրեն է պատկանում. մենք փրկվեցինք Քրիստոսի մահով ո´չ թե նրա համար, որ այդ մահը դաժան էր, այլ որ Հիսուս Նազովրեցին չէր կարող մեռնել:
Խաչելությունից հետո Քրիստոսին թաղեցին, քանի որ մոտենում էր շաբաթը։ Հովսեփ Արևմաթացին վերցրեց Հիսուսի մարմինը և դրեց գերեզմանում։ Հովսեփը Հիսուսի կենդանության ժամանակ կարծես ոչինչ չարեց Քրիստոսի համար, բայց արեց անհնարինը Նրա մահից հետո։ Հիսուսի խաչելությունն ու մահն ավելի մեծ ազդեցություն ունեցավ նրա կյանքում, քան Տիրոջ կյանքը։ Այսօր էլ շատերիս համար Հիսուսի խաչն ու մահն ավելին է, քան Նրա կյանքը։
Որպեսզի վստահ լինեին, որ Հիսուս այլևս չկա, հրեա առաջնորդները որոշեցին զինվորներ կարգել՝ հսկելու գերեզմանը։ Չէին հասկանում, որ աշխարհում չկա այնպիսի գերեզման, որը կկարողանար փակված պահել Տիրոջը։ Իսկ այսօր Տիրոջ թափուր գերեզմանը խոսուն վկայությունն է Նրա հարության։
Քրիստոս սովորեցրեց ոչ միայն ապրել, այլ նաև մեռնել։ Խաչի վրա Քրիստոս կարծես դիմում է ամենքիս. «Այս ամենն արեցի ձեզ համար, իսկ դուք ի՞նչ արեցիք Ինձ համար»։
«Այսօր մենք հիշատակում ենք մեր Տիրոջ խաչ բարձրանալը՝ սիրող մարդկանց հայացքներիի ներքո և այդ խաչի վրա իր հոգին ավանդեց ու աղաղակեց ամբողջ աշխարհին, ասելով՝ «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:
Ինչպես երեկ խոնարհության ու սիրո ամենամեծ պատգամն էր,այսօր էլ այդ սիրո տառապանքի ճանապարհից ծնված ներողության պատգամն է ուղղված մեզ. ներելու ու ներված լինելու մեր ամենօրյա պայքարի պատգամը:
Ոմանք ասում են, որ Քրիստոսը պարտվեց խաչի վրա, և այդպես էլ կլիներ, եթե տեղի չունենար հարությունը: Ոմանք էլ ասում են, որ այդ խաչելությունը քրիստոնյաների դամբարանն է. այդպես էլ կլինի, եթե մենք հաղթանակելու, մեղքից ազատվելու, մահվան հետ ոչ թե կռվելու, այլ մահվանը հանգիստ նայելու իրականության մեջ չլինենք, եթե մեր կյանքով հստակ չհամոզենք, որ մենք Քրիստոսի հետևորդներն ենք»: (Բագրատ եպս. Գալստանյան)

ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ. ՊԱՏԱՐԱԳ ՋՈՒՋԵՎԱՆՈՒՄ
Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: (Մատթեոս 16.24) Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձել էր հավատի հաստատման ու հույսի ճառագայթներ սփռող
... Ավելին.ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ. ՊԱՏԱՐԱԳ ՋՈՒՋԵՎԱՆՈՒՄ
Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: (Մատթեոս 16.24)
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձել էր հավատի հաստատման ու հույսի ճառագայթներ սփռող ուխտավայր:
Այսօր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց այս համայնքում: Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցում Սուրբ Պատարագի խորհրդին մասնակցելու էին հավաքվել Ջուջևանի բնակիչները, ուխտավորներ Իջևանից և Երևանից: Ներկա էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը:
Ներկայացնում ենք մի հատված Բագրատ Սրբազանի քարոզից.
«Եթե բարեկարգ լինի մեր ներքին կյանքը, բարեկարգ կլինի նաև մեր արտաքին կյանքը: Հակասություն լինել չի կարող, բացառված է: Արտաքին կյանքի բարեկարգությունը անպայման չի նպաստելու մեր ներքին կյանքի բարեկարգությանը, բայց հակառակը ճիշտ է: Եթե մեր ներսը բարեկարգված եղավ՝ լցված հավատով ու սիրով, մեր դուրսն էլ այդպես կլինի: Ներսում ուրախացող մարդը դրսում չի կարող տխուր լինել, ներսում վերելք ապրող մարդը դրսում չի կարող ստորին աստիճանի վրա գտնվել, ներսում վերանորոգություն ունեցող մարդը չի կարող դրսում քանդել: Ներսում սեր ունեցող մարդը չի կարող դրսում ատելություն ունենալ: Իսկ դրսում ատելություն ունեցողը սեր բացարձակ չունի: Եվ դրա համար է մեր Տերն ասում. ուրացեք այդ ներքին կապանքը, շղթան՝ անձը և հետևեք Ինձ: Ներսում՝ սրտում, հոգու մեջ լուծեք ձեր հարցերը, և դրսում ամեն ինչ կլուծվի:
Ինչպես որ վստահ եմ, որ շուտով արևը կլինի մեր աշխարհի վրա, կտաքացնի, կջերմացնի մեր մարմինները, այնպես էլ՝ որ մեր հոգու արևը կբացվի և կջերմացնի մեր սրտերն ու հոգիները: Եվ մենք խաչը շալակած լինելուց չենք փախչի, այլ այդ խաչը շալակած լինելուց հպարտություն և ուրախություն կզգանք, որովհետև կգիտակցենք, որ խաչ ենք կրում, այլ ոչ թե խաչը կլինի մեր ուսերին, իսկ մենք չենք իմանա, թե այդ ինչ ծանրություն է…»:

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ նկարչուհի Սևան Նագգաշյանի: Ապա սահմանապահ Վազաշեն գյուղում հենց նկարչուհու բառերով անվանակոչված «Հավեսին սենյակի» բացումը: Վազաշենում էին նկարիչներ, քանդակագործներ, անիմատորներ, ինչպես նաև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ: «Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու
... Ավելին.ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ նկարչուհի Սևան Նագգաշյանի:
Ապա սահմանապահ Վազաշեն գյուղում հենց նկարչուհու բառերով անվանակոչված «Հավեսին սենյակի» բացումը: Վազաշենում էին նկարիչներ, քանդակագործներ, անիմատորներ, ինչպես նաև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ:
«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման`մարդկանց մոտ, որտեղ կյանքն իսկապես սահմանային է…»,- Սևան Նագգաշյանի այս խոսքերն են նշանաբան դարձել «Հավեսին սենյակի» գաղափարի կյանքի կոչման համար:
Սա մի վայր է, որտեղ երեխաները կկարողանան արվեստով զբաղվել. այստեղ նրանք ոչ միայն նկարել ու քանդակել կսովորեն, այլև կհանդիպեն հայտնի արվեստագետների հետ, կմասնակցեն վարպետաց դասերի (նաև՝ առցանց): Նրանց պարբերաբար կայցելեն և կդասավանդեն արվեստագետներ Երևանից և այլ քաղաքներից:
Սևան Նագգաշյանի այս գաղափարը նկարչուհու վաղաժամ մահից հետո կյանքի է կոչվում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ՝ «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սևանի ընտանիքի ու ընկերների աջակցությամբ և Awesome հիմնադրամի դրամաշնորհով:

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց
Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս
... Ավելին.Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց
Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս համայնքում. գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճը լեցուն էր: Պատարագին մասնակցում էին նաև արժանապատիվ Տեր Արամ, Տեր Աբել քահանաները, Բերդի տարածաշրջանի տարբեր համայնքների բնակիչներ, ինչպես նաև Պառավաքարում արդեն տևական ժամանակ գործող «Սրբոց Թարգմանչաց» անունը կրող կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու սաները:
Բագրատ Սրբազանն իր քարոզում նշեց, որ այս Սուրբ Պատարագի միջոցով Քրիստոսով հաստատված, Լուսավորչի և իր ժառանգների միջոցով մեզ փոխանցված հավատքի խորհուրդն է կենդանանում Պառավաքար համայնքում.
«Տավուշ աշխարհ գալու առաջին իսկ օրվանից մեր նպատակը, ցանկությունը և ուխտը մեկն է եղել՝ մեր Քրիստոս Աստծուն տանել յուրաքանչյուր տուն, հասկանալ, որ մեր կյանքը միայն կենցաղի աստիճանի վրա չի գտնվում. մեր կյանքը ավելի բարձր թռիչքների կյանք է, Աստվածային կյանք է, և դուք՝ ապրելով այս սահմանագոտում, արդեն իսկ ձեր կյանքով վկայում եք այդ մասին: Դուք արդեն ունեք այդ Աստվածային կյանքի համի, բույրի ու ներկայության ներքին ծանոթությունն ու ճանաչողությունը»:
Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց, որ նպատակը պառավաքարցիներին ևս մեկ անգամ ծանոթություն բերելն ու հնարավորություն տալն է: «Ես եկել եմ նաև շնորհակալություն հայտնելու, և օրհնելու, որ Աստված ձեզ անսասան պահի, երբեք տրտմության, հուսախաբության առիթ չունենաք, այլ ձեր կյանքը լինի ստեղծագործ, խաղաղության ու Աստծո առաջնորդության կյանք»:
Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, խաչքավոր դարձավ պարոն Արթուր Բուլղադարյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին շարունակվում է Տավուշի ողջ սահմանագծով Սուրբ Պատարագների մատուցումը: Վաղը Պատարագ կմատուցվի սահմանապահ Այգեպար համայնքում, հաջորդիվ նաև՝ Այգեհովիտ, Վազաշեն, Ազատամուտ, Բերքաբեր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Ոսկևան, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան համայնքներում: