Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարդիկ

Հաղարծնի շաբաթ. օր3. Հայաստանի փոքրիկ երգիչները

Արդեն երկրորդ տարին «Հայաստանի փոքրիկ երգիչները» (խմբավար՝ Քնարիկ Բաբաջանյան, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) մասնակցեցին Հաղարծնի շաբաթին՝ իրենց հրեշտակային երգեցողությամբ լցնելով հայ երաժշտությանը կյանք տված կենտրոնը: Խորհրդանշական էր, որ ներկաները հնարավորություն ունեցան վայելել հոգևոր երաժշտության անզուգական կատարումները մեր առաջին կոնսերվատորիայում:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Այս օրերն են, որ մեզ ստիպելու են, որ ավելի մոտ կանգնենք մեր արժեքներին» Մանվել Բադալյան, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Այսօր ճանապարհին գալիս ես ինքս ինձ տվել եմ այս հարցը (Ինչո՞ւմն է Տավուշի բացառիկությունը-խմբ): Առաջին հերթին երկիրը գեղեցիկ է իր մարդկանցով, իր բնությամբ, իր պատմությամբ և իր պայծառ ապագայով, որ ես Տավուշի ու ընդհանրապես մեր Հայրենիքի համար տեսնում եմ: Տպավորություններս ավելին էին, քան ենթադրում էի: Անկեղծ խոստովանեմ, վաղուց նման հոգևոր երաժշտություն չէի ունկնդրել, քիչ է

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Մեզ համար մեծ պատիվ համարեցինք անպայման գալ, հասնել Հաղարծին» Կարեն Դուրգարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր

Հաղարծինն այն վայրն է, որտեղ ես 5 տարեկանից եմ եկել: Եթե սուտ չասեմ, շատ հաճախ եմ եղել այս վայրում: Փորձում եմ այնպես անել, որ իմ բոլոր բարեկամները, ովքեր գալիս են Հայաստան և ովքեր իմ շրջապատում են, բոլորն այցելեն վանական համալիր: Հնարավոր չէ բացատրել, թե ինչ ուժ կա այստեղ: Ինձ համար ամենակարևոր սրբավայրերից մեկն է, ամեն

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Հանդիսավոր բացում

Այսօր Հաղարծնի շաբաթի պաշտոնական բացում էր: «Տավուշն ավելին է, քան պարզապես սահմանում պատահած դեպքերը: Մենք ուզում ենք մեր ներքին հոգևոր կյանքը, մեր մշակութային ժառանգության հարստությունն ու գեղեցկությունը փոխանցել մեր երիտասարդների՝ մեր նոր սերնդի միջոցով: Երբ հայտարարում ենք, որ Տավուշը բացառիկ է, դա ընկալում ենք որպես մի երկար ճանապարհ. կյանք ստեղծող մարդկանց բացառիկության գործընթաց». Բագրատ Սրբազան

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 55 ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Սահմանապահ Կոթիի Սբ. Աստվածածին եկեղեցում հուլիսի 27-ին  մեծ ուրախություն էր: 55 հրաշամանուկներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Եկեղեցու անդամ: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

... Ավելին.

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Այն մասին, թե ինչպես են Վարդավառը նշում տավուշցիներն ու թե ինչպես են այստեղ կենսունակ մնացել եկեղեցական ու ազգային ավանդույթները: «Պայծառակերպություն կամ Այլակերպություն. այն երկու երես ունի: Առաջինը վերաբերում է Քրիստոսին և երկրորդ Աստվածհայտնության մեծագույն խորհուրդն է, իսկ երկրորդ երեսն ուղղակիորեն առնչվում է մարդուն…»: Տեսանյութը՝ Շողակաթ ՀԸ-ի  

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Աստծո ինչքա՜ն օրհնություն կա Սրբազանի գործունեության մեջ» Կարինե Գադուկյան, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն

Մի քանի գործոն է, որ անպայման է դարձնում մեր՝ ամեն տարի Հաղարծին այցելությունը: Նախ՝ հոգևոր մթնոլորտն է, որ այստեղ տիրում է, հետո՝ Բագրատ Սրբազանի անձն է, որը մեզ համար Հայ եկեղեցում առանձին կանգնած հոգևորականի կերպար է: Ամբողջ տարին ես մեծ ուշադրությամբ հետևում եմ բոլոր այն նախաձեռնություններին, որ մեծ սիրով, նվիրումով, խանդավառությամբ Տավուշի մարզում անում է

... Ավելին.

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ

Սահմանապահ Այգեպարում 2 օր շարունակ Տավուշի թեմի հոգևորականները Մկրտության խորհուրդն էին կատարում: Նախօրոք պատրաստությունից, Մկրտության խորհրդին ու Հայ եկեղեցու դավանանքին ծանոթանալուց հետո այգեպարցիները՝ մեծ ու մանուկ, ընդունեցին սրբալույս Մյուռոնի դրոշմը՝ անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն: Այգեպար գյուղի տները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից 100-700 մետր հարևանությամբ: Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այստեղ ապրում են մարդիկ, որոնց հավատքի ու քրիստոնեական ինքնության

... Ավելին.



Translate »