Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կրթական կենտրոններ

Սիլվի Ամիրաղյանը «Երկիր Նաիրի» ժողովրդական երգի մրցույթում արժանացավ 3-րդ կարգի մրցանակի

Նոր հաղթանակ․ Նոյեմբերյանի Սիլվա և Րաֆֆի Ճիկերեանների անվան կիրակնօրյա դպրոցի երգի խմբակի սան Սիլվի Ամիրաղյանը «Երկիր Նաիրի» ժողովրդական երգի մրցույթում արժանացավ 3-րդ կարգի մրցանակի։ Շնորհավորում ենք, Սիլվի ջան։

... Ավելին.

«Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի քննարկում «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ

Այսօր Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի հյուրը Արտակ Կիրակոսյանն էր։ Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք Աննա Ֆրանկի կյանքի, նրա ապրած ժամանակաշրջանի մասին։Արտակ Կիրակոսյանը մեր կենտրոնի գրադարանին նվիրեց գրքեր, որոնք օգտակար կլինեն այս հանդիպմամբ գրքին ևս մեկ քայլ մոտեցած պատանիներին։

... Ավելին.

Անձրևանոցների հերթական խմբաքանակն ուղարկեցինք Արցախ

Տավուշի թեմի Արևիկ սոցիալ- կրթական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում մեր Հայրենիքի սահմանները պահող զինվորին և նրան անձրևից ու ցրտից պաշտպանելու համար անձրևանոցներ է ուղարկում։ Շնորհակալ ենք մեր սիրելի՛ բարեկամներ Կլարա Մեծհակոբյանին Հորդանանից, Պետրոս Մարտիրոսյանին Գերմանիայից, Սուրեն Գասպարյանին, Դավիթ Դավթյանին, Վահան և Գևորգ Գևորգյաններին Հայաստանից իրենց մշտական աջակցության համար։ Աստված բոլորին պահապան։

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը մեկնում է Երևան Տավշո օրհներգը ձայնագրելու

Օրն անմոռանալի էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համար։ Կամաց-կամաց վերադառնում ենք բնականոն կյանքին․ նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր երգչախումբը մեկնեց Երևան։ Մեր պատանի երգիչները պտույտ կատարեցին մայրաքաղաքում և, որ ամենահիշարժանն է՝ այցելեցին Հայաստանի Հանրային Ռադիո, երգեցին պատմական ստուդիայում։ Մեր մանուկներն ու պատանիները մեծ ոգևորությամբ են սկսում այս ուսումնական տարին։ Սպասենք նրանց գեղեցիկ կատարումներին։

... Ավելին.

Շատ ժպիտներ և գույներ արևիկցիների հյուրընկալ հարկի տակ

Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի սաների համար օրն անմոռանալի էր․ ներկայացմամբ հանդես եկավ արևիկցիների հավատարիմ ընկեր «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային թատրոնը։ Ներկայացմանը ներկա էր նաև մեր սիրելի բարեկամ, ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ տիկին Նելլի Դուրյանը։

... Ավելին.

Մեր պատանիներն աղոթում են խաղաղության համար

Պատանի ՏաՀույսն աղոթում է խաղաղության համար․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

... Ավելին.



Translate »