Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սոցիալ-կրթական

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը։ Դեռ աշխատանքը չվերջացրած՝ այն արդեն ուներ իր գնորդը։ Մեր տատիկները գորգ կամ կարպետ գործելու պրոցեսից առավել սիրում էին նրա ավարտը՝ գորգը կամ կարպետը կտրելը։ Հենքի թելերը կտրելն ուղեկցվում էր երգերով։ Մեծ տոն էին դարձնում այդ պրոցեսը։ Ավանդույթները պահպանելով՝ մենք էլ օրը յուրահատուկ դարձրինք։ Շնորհակալ ենք կարպետի դիզայներ Աստղիկ Ամիրբեկյանին և

... Ավելին.

Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումներ Արևիկում

Շնորհակալություն կանադահայ բարերար Ռաֆֆի Քեոհնելյանին ամանորյա նվերների համար, Տավուշի թեմի Պատանյաց միության պատանիներին, Արտյոմ Դալյանին՝ միջոցառման կազմակերպման համար։ Կեցցեք սիրելինե՛ր։

... Ավելին.

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում։ Իջևանի տարածաշրջան տեղափոխված արցախցի փոքրիկների համար Սուրբ Ծննդյան միջոցառում էր պատրաստել Իջևանի Պատանյաց միությունը։ Փոքրիկ ներկայացումից բացի պատանիները պատրաստել էին նաև խաղեր և Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին մուլֆիլմի դիտում։ «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14)

... Ավելին.

Սուրբ Ծննդյան իրականության սպասումով հյուընկալեցինք տավուշեցի զոհված հերոսների ընտանիքների երեխաներին

Այսօր Տավուշի թեմի պատանիները, երիտասարդներն ու Թեմի մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Ծննդյան միջոցառում էին պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքներում ապրող երեխաների համար։ «Այսպիսով ցանկանում ենք մեր սերն ու խոնարհումը արտահայտել և մեր հերոսների անմահության սխրանքը բարձր պահել մեր խոնարհումով և նաև քաջալերանք բերել ձեզ ոչ միայն այսօր, այլ մեր կյանքի բոլոր օրերին, որքան Աստված

... Ավելին.

Սիլվի Ամիրաղյանը «Երկիր Նաիրի» ժողովրդական երգի մրցույթում արժանացավ 3-րդ կարգի մրցանակի

Նոր հաղթանակ․ Նոյեմբերյանի Սիլվա և Րաֆֆի Ճիկերեանների անվան կիրակնօրյա դպրոցի երգի խմբակի սան Սիլվի Ամիրաղյանը «Երկիր Նաիրի» ժողովրդական երգի մրցույթում արժանացավ 3-րդ կարգի մրցանակի։ Շնորհավորում ենք, Սիլվի ջան։

... Ավելին.

«Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի քննարկում «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ

Այսօր Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի հյուրը Արտակ Կիրակոսյանն էր։ Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք Աննա Ֆրանկի կյանքի, նրա ապրած ժամանակաշրջանի մասին։Արտակ Կիրակոսյանը մեր կենտրոնի գրադարանին նվիրեց գրքեր, որոնք օգտակար կլինեն այս հանդիպմամբ գրքին ևս մեկ քայլ մոտեցած պատանիներին։

... Ավելին.

Անձրևանոցների հերթական խմբաքանակն ուղարկեցինք Արցախ

Տավուշի թեմի Արևիկ սոցիալ- կրթական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում մեր Հայրենիքի սահմանները պահող զինվորին և նրան անձրևից ու ցրտից պաշտպանելու համար անձրևանոցներ է ուղարկում։ Շնորհակալ ենք մեր սիրելի՛ բարեկամներ Կլարա Մեծհակոբյանին Հորդանանից, Պետրոս Մարտիրոսյանին Գերմանիայից, Սուրեն Գասպարյանին, Դավիթ Դավթյանին, Վահան և Գևորգ Գևորգյաններին Հայաստանից իրենց մշտական աջակցության համար։ Աստված բոլորին պահապան։

... Ավելին.

Գնում ենք առաջնագիծ` Արցախ աշխարհ

ԱՄՆ-ից մեր սիրելի Պետրոս և Մարինե Բաղդասարյաններն ու Իջևանից Գարիկ և Գրիգոր Ղուլարյանները, Ոսկեվազից Դավիթ Հովհաննիսյանը և Պահապան զարգացման հիմնադրամը սիրո և պատասխանատվության մեծ զգացումով միացան մեր նախաձեռնությանն ու սահմանապահներին անհրաժեշտ պարագաները հասցրին մեզ։ Անձրևանոցների մեծ խմբաքանակ նվիրելու համար շնորհակալ ենք Ակունք բարեգործական հիմնադրամին։ Շնորհակալ ենք և’ նվիրատուներին, և’ իրերը մեր հերոս բանակին հասցնողներին։ Աստված

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը մեկնում է Երևան Տավշո օրհներգը ձայնագրելու

Օրն անմոռանալի էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համար։ Կամաց-կամաց վերադառնում ենք բնականոն կյանքին․ նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր երգչախումբը մեկնեց Երևան։ Մեր պատանի երգիչները պտույտ կատարեցին մայրաքաղաքում և, որ ամենահիշարժանն է՝ այցելեցին Հայաստանի Հանրային Ռադիո, երգեցին պատմական ստուդիայում։ Մեր մանուկներն ու պատանիները մեծ ոգևորությամբ են սկսում այս ուսումնական տարին։ Սպասենք նրանց գեղեցիկ կատարումներին։

... Ավելին.



Translate »