Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սոցիալական ծառայություն

«Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում

Տավուշի թեմի «ՏաՀույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը: Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական մասերից` նկարչական մրցույթ-ցուցահանդես «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ: Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով: Ծրագիրն իրականացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Եվրոպական

... Ավելին.

Հերթական օժանդակության ծրագիրը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Տահույս ՀԿ-ի համագործակցությունը շարունակվում է։ Այս անգամ Արցախից Տավուշ տեղափոխված 426 արցախցիներ ստացան առաջին անհրաժեշտության սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ։ 40 բազմազավակ և առավել կարիքավոր ընտանիքներ ստացան նաև անկողնային սպիտակեղեն։ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Տավուշում առկա մարտահրավերներն ու խնդիրները․ 2020թ-ից, կորոնավիրուսային վարակով

... Ավելին.

Իջևանի ԲԿ-ին նվիրաբերվեցին 6 ավտոմատացված մահճակալներ՝ Տավուշ թեմի միջնորդությամբ

Իջևանի ԲԿ-ին նվիրաբերվեց 6 ավտոմատացված մահճակալներ՝ Տավուշ թեմի միջնորդությամբՇնորհակալ ենք Սոնա Ազարյանին, Արմինե Լազարյանին, Աննա Ուլիբեկյանին և Արթուր Բաղդասարյանին՝ #menqenq նախաձեռնությամբ։

... Ավելին.

Ավարտվեցին Տավուշի թեմի սուրբծննդյան միջոցառումները

Ամենափոքրիկները Սուրբ Ծննդյան ավետիսը ստացան թեմի հոգևորականներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 450 սուրբծննդյան նվեր-փաթեթներ էր պատրաստել Տավուշում ապաստանած արցախցի երեխաների և արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքների անչափահաս երեխաների համար։

... Ավելին.

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը։ Դեռ աշխատանքը չվերջացրած՝ այն արդեն ուներ իր գնորդը։ Մեր տատիկները գորգ կամ կարպետ գործելու պրոցեսից առավել սիրում էին նրա ավարտը՝ գորգը կամ կարպետը կտրելը։ Հենքի թելերը կտրելն ուղեկցվում էր երգերով։ Մեծ տոն էին դարձնում այդ պրոցեսը։ Ավանդույթները պահպանելով՝ մենք էլ օրը յուրահատուկ դարձրինք։ Շնորհակալ ենք կարպետի դիզայներ Աստղիկ Ամիրբեկյանին և

... Ավելին.

Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումներ Արևիկում

Շնորհակալություն կանադահայ բարերար Ռաֆֆի Քեոհնելյանին ամանորյա նվերների համար, Տավուշի թեմի Պատանյաց միության պատանիներին, Արտյոմ Դալյանին՝ միջոցառման կազմակերպման համար։ Կեցցեք սիրելինե՛ր։

... Ավելին.

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում։ Իջևանի տարածաշրջան տեղափոխված արցախցի փոքրիկների համար Սուրբ Ծննդյան միջոցառում էր պատրաստել Իջևանի Պատանյաց միությունը։ Փոքրիկ ներկայացումից բացի պատանիները պատրաստել էին նաև խաղեր և Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին մուլֆիլմի դիտում։ «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14)

... Ավելին.

Սուրբ Ծննդյան իրականության սպասումով հյուընկալեցինք տավուշեցի զոհված հերոսների ընտանիքների երեխաներին

Այսօր Տավուշի թեմի պատանիները, երիտասարդներն ու Թեմի մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Ծննդյան միջոցառում էին պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքներում ապրող երեխաների համար։ «Այսպիսով ցանկանում ենք մեր սերն ու խոնարհումը արտահայտել և մեր հերոսների անմահության սխրանքը բարձր պահել մեր խոնարհումով և նաև քաջալերանք բերել ձեզ ոչ միայն այսօր, այլ մեր կյանքի բոլոր օրերին, որքան Աստված

... Ավելին.

Անձրևանոցների հերթական խմբաքանակն ուղարկեցինք Արցախ

Տավուշի թեմի Արևիկ սոցիալ- կրթական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում մեր Հայրենիքի սահմանները պահող զինվորին և նրան անձրևից ու ցրտից պաշտպանելու համար անձրևանոցներ է ուղարկում։ Շնորհակալ ենք մեր սիրելի՛ բարեկամներ Կլարա Մեծհակոբյանին Հորդանանից, Պետրոս Մարտիրոսյանին Գերմանիայից, Սուրեն Գասպարյանին, Դավիթ Դավթյանին, Վահան և Գևորգ Գևորգյաններին Հայաստանից իրենց մշտական աջակցության համար։ Աստված բոլորին պահապան։

... Ավելին.



Translate »