Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Խորհուրդ խորինն» ու այլ հոգևոր մեղեդիներ Խաչատուր Տարոնացու գերեզմանի մոտ. Հաղարծնում էր «Սաղմոսերգու» երգչախումբը

Հաղարծնի շաբաթ հոգևոր – մշակութային շաբաթ միջոցառման շրջանակներում օգոստոսի 15-ին Հաղարծնում ելույթ ունեցավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը: Խաչատուր Տանոնացու գերեզմանի մոտ հնչեց հենց Հաղարծնում նրա կողմից գրված «Խորհուրդ խորին» շարականը, որն առա այսօր երգվում է Սուրբ Պատարագի սկզբում: Սա միտված է ցույց տալու, որ այն հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, որի մասին խոսվում է,

... Ավելին.

Այս անգամ «գրավեցինք» Ազատության հրապարակը

Պույ-Պույ մկնիկն ու պինգվինը՝ իրենց ընկերներով, Տավուշից հասել էին Երևան։ #ՏաԼույս-ի հունիսմեկյան լուսարձակումը։

... Ավելին.

Պատասխանատու ելույթ, պատվով հաղթահարված ևս մեկ բարձունք

Հրավիրված էինք Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ հոբելյանական մրցույթի Գալա համերգին: Կատարեցինք բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կոմպոզիտորներից ոմանք ներկա էին դահլիճում, ինչն ավելի էր մեծացնում պատասխանատվության զգացումը։ Շնորհակալ ենք հրավերի և ջերմ ընդունելության համար: Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբ Խմբավար՝ Մարիա Գալստյան Դաշնակահար՝ Լենա Թորոսյան Լուսանկարները՝ Նոյ Ստեփանյանի

... Ավելին.

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը

«Դվին» մյուզիք հոլում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքն է։ Երեկոյի ամենակարևոր հյուրերը բուժումն ավարտած մեր երեխաներն են, որոնց խիզախությունն ու լավատեսությունը հիացրել էին բոլորին։ Նրանք բոլորիս ևս մեկ անգամ հիշեցրին, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։ Ընթրիքին ներկա էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Այս տարի

... Ավելին.

Մեր երգչախմբի սաները «ընկերացան» Ալեքսանդր Սպենդիարյանի հետ

Ինքնաճանաչողության մեծ ճամփորդության մեջ մեր կարևորագույն հանգրվածններից մեկն էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Սպենդիարյանի որոշ ստեղծագործությունների մենք արդեն ծանոթ էինք, սակայն կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածների ունկնդրումը, դրանց ստեղծման մանրամասներին էքսկուրսավարներ Կատրինի և Մարիամի օգնությամբ ծանոթանալը, մեզ ավելի «սիրահարեցրին» կոմպոզիտորին։ «Օնլայն դիրիժոր»-ով ինքներս փորձեցինք ղեկավարել օնլայն նվագախմբի կատարումը, փորձեցինք նվագել «Սպենդարիաֆոնով» (երաժշտական գործիք, որը ստեղծել է Ալ․ Սպենդիարյանը)

... Ավելին.

ԳՈՇԱՎԱՆՔ․ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ

Այսօր տոնն է Հայոց Լուսավորչի տեսիլքի, երբ Քրիստոս մուրճի հարվածով ցույց տվեց Հայոց Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․-« ․․․Սուրբ Խաչի պատմությունը Աստծո և մարդկության խելահեղ սիրո պատմությունն է, Սուրբ Էջմիածնի պատմությունը Քրիստոսի՛ և հայությա՛ն խելահեղ սիրո պատմությունն է»։ Այսօր Ագապէ կամերային երգչախումբն առաջին անգամ Պատարագ երգեց (աղոթեց)։ Երգչախմբի անդրանիկ ելույթը 2018թ-ին

... Ավելին.

«Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը․ Բագրատ Սրբազանի խոսքը «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսին

Գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում անմահացած 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի և Արցախյան առաջին ազատամարտում նահատակված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները: Տղաներից երկուսը՝ Շիրակ Գասպարյանը և Սուրեն Մելիքբեկյանը Տավուշի զավակներ են։ Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական և

... Ավելին.

«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տիկնոջ հետ

Այսօր «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տիկնոջ հետ։ Պրն Ջուն Յամադան ներկա էր գտնվել մեր կենտրոնի բացմանը, իսկ պրն Շոմբի Շարփին առաջին անգամ էր մեզ մոտ։ Հյուրերը շրջեցին կենտրոնում, այցելեցին Թելիկ / Telik-ի ստեղծագործող կանանց՝ ծանոթանալով նրանց ձեռքի աշխատանքներին, ունկնդրեցին Tavush

... Ավելին.



Translate »