[English text below]
Իջևանում՝ ՏաՀույսի առաջնորդարանում, տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանի գլխավորությամբ:
ՏաՀույսի մանկապատանեկան երգչախմբի սաները ճապոնացի հյուրերին ողջունեցին Ճապոնիայի ազգային օրհներգով:
Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ:
Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի աջակցելու Իջևանում Տավուշի թեմի համայնքային մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կառուցմանը, որն իր մեջ ներառելու է «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը՝ իր հարյուրից ավելի շահառուներով և նկարչության, կավագործության, երգեցողության, հոգևոր դաստիարակության ու մի շարք այլ դասընթացներով, այդ թվում, հասանելի կլինի նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն:
Միևնույն ծրագրի շրջանակներում կենտրոնում կգործի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և «Պահապան» զարգացման հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Իջևան գորգ բրենդի վերականգնում և զարգացում» երիտասարդ կանանց գորգագործության զարգացման ծրագիրը:
Կենտրոնի այլ ծրագրերի գործունեությանը աջակցում են բազմաթիվ անհատ բարերարներ և կազմակերպություններ, այդ թվում՝ «Ընտանիք և Համայնք » ՀԿ-ն, «ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան » հիմնադրամը, «Հայ Դպրոց» հիմնադրամը, «Հայ Օգնության Ֆոնդը», «Վորլդ Վիժն» Տավուշի գրասենյակը և այլն: Միջոցառումը բացառիկ է իր բնույթով, քանի որ առաջին անգամ օտար պետությունը մասնակցում է Հայ Եկեղեցու առաջնորդարանի կառուցմանը:
ARMENIAN-JAPANESE COOPERATION IN TAHUYS
The official signing ceremony of the grant program took place between the Japanese government and the Tavush Diocese, headed by the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Japan to the Republic of Armenia and Bishop Bagrat Galstanyan: the primate of the Tavush Diocese.
The grant program provided by the Japanese government aims to promote building an educational-cultural youth center in the region, which includes “Arevik” («Արևիկ») social-educational center along with its more than hundred members and with painting, pottery, singing, spiritual upbringing and other courses, as well as social-psychological service.
In the frames of the same program, United Nationas Population Fund (UNFPA) together with “Pahapan” foundation («Պահապան») implement the young women carpentry program, that is “Restoration and Development of Ijevan carpet brand”.
Numerous philanthropists and organizations have supported the center to implement this program activities.
The center works under the supportive supervision of the “Family and Community” NGO and operates with financial support of the “Armenian Round Table of churches” and private donors. While the ”Pahapan” foundation supports the Diocese foundraising for sustainable function, improved operation and advocacy for larger impact.