Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդ

ՏաՈւժ – Բերդում մարմնամարզական պարապմունք է

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Մենք չենք պատրաստում ո՛չ զինվորներ, ո՛չ սպորտսմեններ, ո՛չ հոգևորականեր։ Մարզական և հոգևոր դասերի միջոցով մենք պատրաստում ենք ՄԱՐՄՆՈՎ, ՄՏՔՈՎ և ՀՈԳՈՎ ամուր անձինք, ովքեր լինելու են մեր ապագա առաջնորդները։

... Ավելին.

ԸՆԿԵՐԱՑԱՆՔ ՈՒ ՀԻՄԱ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ․ ՏաՈւժ դպրոցների առաջին ճամբարը

«Կոմանդոս», «Գարեգին Նժդեհ» և «Սասնա 13 բռունցք» ջոկատների բաժանված ՏաՈւժ-Բերդ և ՏաՈւժ-Դիլիջան դպրոցները 6 օր շարունակ սովորեցին, կիրառեցին իրենց սովորածը, մրցեցին միմյանց հետ և հաղթեցին բոլորով, հաղթեցին գիտելիքով և ուժով։ Կհարցնեք՝ ի՞նչ դասեր եք արել։ Ասենք․ Առաջին օգնություն, Սուր գործիքների հետ վարվեցողություն, Ձեռային աշխատանքներ, Հետախուզական նշաններ, Կապեր, Ժայռամագլցում, Ողջ մնալու արվեստ, Մորզեի կոդ։ Այսպես է

... Ավելին.

Անդաստանի կարգ Խորանաշատի 800-ամյա Ավետարանով Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հարյուրամյակների բացակայությունից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան Մատենադարանը ծննդավայր է բերել 1224թ-ին գրված Ավետարանը, որի հիշատակարանը գրվել է Խորանաշատի հիմնադիր Վանական վարդապետի ձեռքով։ Այս Ավետարանը գերեվարվել է մոնղոլների կողմից և այնուհետև կրկին փրկագնվել Վանական վարդապետի կողմից։ Խորանաշատի Ավետարանը, մազապուրծ լինելով ցեղասպանությունից, Արևելյան Հայաստան է բերվել 1915թ-ին Վանի Սուրբ Վարդան եկեղեցուց։ Բերդի

... Ավելին.

Ծաղկազարդը Բերդում

«Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։ Մատթ. 21։9

... Ավելին.

Սահմանապահ Բերդ. Մոմավառություն և աղոթք մեր անմահացած հերոսների համար

Բերդի մշակույթի տան կամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցում կայացել է մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած նահատակների: «Համառ ու ծանր պատերազմի այս օրերին մենք բոլորս գտնում ենք մեր ժամանակի հերոսներին՝ մարդկանց, որոնք մարտի դաշտում անմահանում են՝ դառնալով հավերժ զինվորը ազգի և հայրենիքի: Ես իմ խոնարհումն եմ բերում և աղոթք եմ բարձրացնում

... Ավելին.

Աստվածաշնչեր տրամադրվեցին Բերդի բժկական կենտրոնի և Զինվորական հոսպիտալի բուժաշխատողներին

Բժիշկը միայն դեղահաբ տվողը չէ․ Բագրատ Սրբազան Աստծո շունչը հասցնել յուրաքանչյուր համայնք․ սա է Սուրբ էջմիածնի քարոզչական կենտրոնի «Աստվածաշունչ համայնքներին» նախաձեռնության առաքելությունը։ Այսօր Աստվածաշնչեր տրամադրվեցին Բերդի բժկական կենտրոնի և Զինվորական հոսպիտալի բուժաշխատողներին։ «Մենք դեռ հանդիպելու նմանատիպ առիթ չէինք ունեցել. մեր հանդիպումները միշտ եղել են դժվար ժամանակների մեջ, երբ մեր տղաներից վիրավոր կամ ծանր վիրավոր վիճակում

... Ավելին.

Պայծառակերպության տոն․ Բագրատ Սրբազանի ձեռնադրության 25 ամյակ․ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցի․ Քարոզ

Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու / Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու… (Սաղմոս 26.1) Սաղմոսերգուի համոզված աղոթք-հայտարարությունը մեր շուրթերին, մեր հոգու մեջ, մեր կյանքի կարևոր հանգրվանին, ծնկաչոք, արցունքով, անարժանության զգացումով 25 տարի առաջ այս օրը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրը հոգելույս Գարեգին առաջին հայրապետի ձեռքով ձեռնադրվեցինք,

... Ավելին.

ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ

ՏաՀույսում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումները․ Տավուշ գյուղում խաղաղության ու սիրո տոն էր։ Դեկտեմբերի 25-ին Տավուշի դպրոցական ջերմ հարկի ներքո էին համախմբվել Նավուրի, Բերդի կիրակնօրյա դպրոցների և Տավուշ գյուղի «Լույս Մանկանց» ծրագրի սաները՝ մոտ 150 հոգի։ Մանուկների շուրթերից հնչեց Սուրբ Ծննդյան պատմությունը, նրանց երգով ու աղոթքով ևս մեկ անգամ ներկաների սրտերին հասավ Սուրբ

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՇԱՄՇԱԴԻՆ

Արդեն տասնչորս տարի է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրերին Տավուշ աշխարհը բացառիկ պատվի է արժանանում. տերունական Խաչափայտի մասունքը վերադառնում է Իր տուն՝ Նոր Վարագավանք: Արդեն երրորդ տարին է, որ Վարագա Սուրբ Խաչը շրջապտույտ է կատարում բոլոր տարածաշրջաններով՝ տավուշցիներին մեր Տիրոջ ֆիզիկական ներկայությանը հպվելու հնարավորություն տալով: «Մերն է պատիվը և օրհնությունը, որ Աստված մեզ այսպիսի մեծ

... Ավելին.



Translate »